Posted in Հաշվետվություն

Ամառային ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Ամառային ճամբարի առաջին շաբաթը անցավ հետաքրքիր, ակտիվ և հագեցած օրերով։ Ամեն օր սկսում էինք առավոտյան ընդհանուր պարապմունքներով, որից հետո կազմակերպում էինք ճամբարականների հաշվառում, հոգում միջավայրի մաքրությունն ու քննարկում օրվա անելիքները։

Շաբաթվա ընթացքում առանձնահատուկ տեղ ունեցավ մաթեմատիկան․ անցկացրինք ստուգատես, աշխատեցինք տարբեր խնդիրների վրա և զարգացրինք մեր տրամաբանական մտածողությունը։ Խաղացինք նաև հետաքրքիր խաղեր, օրինակ՝ լուցկու հատիկներով, որոնք օգնեցին զարգացնել մեր ստեղծագործական ու վերլուծական հմտությունները։

Անգլերենի նախագծային աշխատանքները ևս կարևոր մաս էին կազմում շաբաթվա ծրագրի։ Մենք ոչ միայն աշխատեցինք լեզվի վրա, այլև սկսեցինք կազմել խնդիրներ՝ հետագայում խաղ ստեղծելու նպատակով։

Շաբաթը ավելի աշխույժ ու ուրախ դարձրին լողի դասերը, որոնք մեծ ոգևորությամբ էին անցնում և նպաստում էին մեր ֆիզիկական ակտիվությանը։

Շաբաթվա ամենահետաքրքիր օրերից մեկը մայիսի 29-ն էր, երբ ինքնագլորներով ուղևորվեցինք դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Այս արշավը դարձավ ոչ միայն հաճելի զբոսանք, այլև հիշարժան փորձառություն բոլորի համար։

Շաբաթվա վերջում ամփոփեցինք մեր կատարած աշխատանքները, կիսվեցինք տպավորություններով և արդեն պատրաստ ենք նոր հետաքրքիր արկածներով լի հաջորդ շաբաթին։

«Մաթեմատիկների ջոկատ» Շողիկ Զեյնալյան, Անի Միրզոյան

  1. Սամվել Սարգսյան
  2. Արտակ Եղիազարյան
  3. Հայկ Թադևոսյան
  4. Հայկ Մարտիրոսյան
  5. Դանիել Հարությունյան
  6. Յանա Յայլոյան
  7. Նարեկ Նշանյան
  8. Գագիկ Քոչինյան
  9. Ֆելիքս Քոչինյան
  10. Անդրանիկ Ստեփանյան
  11. Արսեն Հարությունյան
  12. Մագդալենա Մխիթարյան
  13. Էդուարդ Տեր-Սարգսյան
  14. Ալեքս Մովսիսյան

Ճամբարականների ամփոփումներից․

Ահա իմ պատրաստած խաղ-վիկտորինան — Սամվել Սարգսյան

Մաթեմատիկական 10 խնդիրներ 5.26.2026

Ճամբար մաթեմատիկա

Առաջին մակարդակ մաթեմատիկա․ Մայիս 2026թ․  

Երկրորդ մակարդակ մաթեմատիկա․ Մայիս 2026թ․  

Մաթեմատիկայի խաղ

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն