Ամառային ճամբարի երկրորդ շաբաթը անցավ շատ ակտիվ, բազմաբովանդակ և լի հետաքրքիր իրադարձություններով։
Շաբաթը սկսեցինք ջերմ ու ուրախ տրամադրությամբ։ Հունիսի 1-ին մասնակցեցինք «Փրփուր փարթի»-ին, որը կազմակերպված էր դպրոցի լողափում։ Օրը լի էր ծիծաղով, խաղերով և անմոռանալի պահերով։
Շաբաթվա ընթացքում մեծ տեղ էր զբաղեցնում լողը բացօթյա լողավազանում, ինչը ոչ միայն հաճելի էր, այլև նպաստում էր մեր ակտիվ հանգստին։ Մասնակցեցինք նաև մարզական պարապմունքների, խաղացինք լուցկու հատիկներով խաղեր և փորձեցինք ինքներս կազմել նմանատիպ հետաքրքիր խնդիրներ։
Սովորեցինք ստեղծել ուսումնական խաղեր՝ օգտագործելով LearningApps հարթակը, ինչը մեզ հնարավորություն տվեց զարգացնել թե՛ ստեղծագործական, թե՛ տեխնոլոգիական հմտությունները։
Հունիսի 3-ը դարձավ շաբաթվա ամենահիշարժան օրերից մեկը․ այցելեցինք Կինո Հայաստան, որտեղ դիտեցինք «Փոքր Մհեր» ֆիլմը։ Այդ օրը լեցուն էր հետաքրքիր տպավորություններով և միասնական գեղեցիկ պահերով։
Ֆոտոշարք․