Մաթեմատիկոսի ընտրությամբ գործունեություն

Մաթեմատիկոսի ընտրությամբ գործունեության առարկայական ծրագիր

Մաթեմատիկոսի ընտրությամբ գործունեության ստուգատես

Հունիսյան ստուգատեսային ճամբար

Ճամբարի ընթացքում կիրականացնենք մայիսյան ֆլեշմոբի երրորդ մակարդակի խնդիրների քննարկում

մաթեմատիկայի մայիսյան ֆլեշմոբ

Կպատրաստենք լողափնյա լողափնյա լաբ

Մայիս

Մաթեմատիկոսի ընտրությամբ գործունեության խումբը այսօր մասնակցեց վարպետության բաց դասին․

Մաթեմատիկական հնարքներ — աղբյուր

Բանգլադեշյան թափառումներ․համագործակցային նախագիծ

Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ

Խաղ-վիկտորինա

Ապրիլի 19, 23, 26, 30

Քննարկում ենք հետևյալ խնդիրները

Ապրիլի 12, 16

1․ Տարոնն ունի գունավոր մատիտների 2 տուփ, յուրաքանչյուրում՝ 6 մատիտ: Վիկտորյան նրան տվեց ևս 4 մատիտ: Քանի՞ մատիտ դարձավ Տարոնի մոտ:

2․ Կարենը  իր ունեցած 9 փայտե ձողերց մի քանիսը բաժանեց 5 հավասար մասերի, որից հետո ձողերի քանակը դարձավ 33: Քանի՞ փայտե ձող սղոցեց Կարենը։

3․  Դասարանի 31 աշակերտներից 21-ը ցանկություն հայտնեց սովորել անգլերեն, իսկ՝ 18-ը՝ իսպաներեն։ Քանի՞ աշակերտ ցանկություն հայտնեց սովորել երկու լեզուներն էլ։

4․  Երեք պահեստ միասին ստացան ինչ-որ քանակի կարտոֆիլ։ Առաջին և երկրորդ պահեստները միասին ստացան 400տ, երկրորդ և երրորդ պահեստները միասին՝ 300տ, իսկ առաջինն ու երրորդը միասին՝ 440տ: Քանի՞ տոննա կարտոֆիլ ստացավ յուրաքանչյուր պահեստը։

2

5․ Խաղում ենք շախմատայստեղ 

Ապրիլի 2, 5, 9

Մոգական թվեր

Մաթեմատիկական հնարքներ

Մարտի 29

խդիրների քննարկում

Մարտ 1, 5, 8, 12, 15, 19

Մարդաչափություն. Մաթեմատիկոսներ և բնագետների ընտրությամբ խմբերը

Ուսումնական նյութեր Մաթեմատիկա ամսագրի համար

Խաղ՝ հաջորդական թվեր թեմայի շուրջ

Խաղ՝ ճանապարհ, ժամանակ, արագություն թեմայի շուրջ

Մաթեմատիկական ամսագիր

Ալբերտ Էյնշտեյն

Խնդիրներ

Ճանապարհ, ժամանակ, արագություն

Փետրվարի 8, 12, 15, 19 22, 26

Տրամաբանական խաղեր

Խնդիրների քննարկում

Փետրվարի 1, 5 Նախագծային աշխատանք

1. Թվարկիր 12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ի

2․ Գտի՛ր 4-ից մեծ և 200-ից փոքր այն թվերի քանակը, որոնք ունեն ճիշտ երեք բաժանարար։

3. Հայրը ցանկանում է 36 խնձորը բաժանել իր հինգ երեխաների միջև: Խնձորների կեսը նա տալիս է որդիներին, որոնք միմյանց միջև բաժանում են հավասար, իսկ մյուս կեսը տալիս է դստրերին, որոնք նույնպես բաժանում են հավասար: Աղջիկներից յուրաքանչյուրը ավելի շատ խնձոր ստացավ, քան տղաներից յուրաքանչյուրը: Քանի՞ որդի և քանի՞դուստր ունի հայրը:

Սիրելի սովորող, այժմ փորձի՛ր կազմել նմանատիպ խնդիրներ։

Հունվար

Մաթ. օլիմպիադայի խնդիրների քննարկում սովորողների հետ, խնդիրներն՝ այստեղ:

Բնագիտատեխնիկական ստուգատեսային նախագիծ ընտրությամբ գործունեության խմբերում

Դեկտեմբերի 14, 18

 Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Դեկտեմբերի 7, 11

Պատկերների ստացում․ ներկայացնում են մաթեմատիկոսների ընտրությամբ խմբի սովորողները

Տրամաբանակն խաղեր

«Հոգատարություն-հանգանակության» ցուցանիշների ամփոփում

Դեկտեմբերի 1

Ներկայացնում են մաթեմատիկոսների ընտրությամբ գործունեության սովորողները

Նոյեմբերի 30

Գինեգործ․ մաթեմատիկ-բնագետները

Նոյեմբերի 23, 27

1. Պարկում կա 9 կանաչ, 11 դեղին և 16 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի կանաչ։

2. Ուղղանկյան լայնությունը 16 սմ է, իսկ երկարությունը 3 անգամ մեծ է լայնությունից:

Գտիր այդ ուղղանկյան պարագիծը։

Գտիր այդ ուղղանկյան մակերեսը։ 

3. Եթե թիվը գումարենք ինքն իրեն և ավելացնենք 15, կստանանք 137։ Ո՞րն է այդ թիվը։

4. Սկյուռիկը 10 րոպեում ուտում է 8 ընկույզ։ Քանի՞ րոպեում սկյուռը կուտի 40 ընկույզ։

5.  Գտի՛ր թիվը, որը 6-ի բաժանելիս ստացվում է 5 և 3 մնացորդ։

6.Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 7։

Նոյեմբերի 16, 20

1․ Արմինեն մի քանի խնձոր բաժանեց իր և իր 5 ընկերների միջև: Յուրաքանչյուրը ստացավ կես խնձոր: Քանի՞ խնձոր բաժանեց Արմինեն:
(A) 2 ու կես (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6

2․

Screenshot_1.png(A) (B) (C) (D) (E)

3․ Տիգրանն ուզում է քառակուսու դատարկ վանդակներում 1-ից 9 թվանշաններից երկուսը գրել այնպես, որ բոլոր չորս թվերի գումարը հավասար լինի 20-ի (տե՛ս նկարը): Քանի՞ եղանակով նա կարող է դա անել:

Screenshot_2

(A) 5 (B) 6 (C) 7 (D) 8 (E) 9

4․ Զավենն ունի երկու քարտ: Նա քարտերի երկու երեսներին թվեր է գրել: Առաջին քարտի վրա գրված թվերի գումարը հավասար է երկրորդ քարտի վրա գրված թվերի գումարին: Չորս թվերի գումարը 32 է: Պատասխանի տարբերակներում բերված թվերի զույգերից ո՞րը կարող է գրված լինել քարտերի չերևացող երեսներին:

Screenshot_3


(A) 6 և 3 (B) 7 և 0 (C) 8 և 1 (D) 9 և 2 (E) 11 և 4

5․  2016 տարեթվի թվանշանների գումարը 9 է (2+0+1+6=9): 2016-ից հետո ո՞ր տարեթվի թվանշանների գումարը նորից կլինի 9:
(A) 2017 (B) 2025 (C) 2024 (D) 2108 (E) 2134

6․ Լուսինեն, Լիլիթն ու Լալան եռվորյակներ են (երեք քույրեր, որոնք ծնվել են նույն օրը): Նրանց քույր Նունեն երեք տարով մեծ է նրանցից: Բերված թվերից ո՞րը կարող է լինել չորս քույրերի տարիքների գումարը:
(A) 25 (B) 27 (C) 29 (D) 30 (E) 60

7․ Նարեկը գումարեց յոթ թիվ և ստացավ 2016: Այդ թվերից մեկը 201-ն է: Նա 201-ը փոխարինեց 102-ով և նորից գումարեց բոլոր թվերը: Ի՞նչ ստացավ Նարեկը արդյունքում:
(A) 1815 (B) 1914 (C) 1917 (D) 2115 (E) 2118

8․ Հյուրանոցի նախասրահում սեղանին դրված են հյուրանոցի բոլոր սենյակների համարները. առաջին հարկ՝ 101-110 և 123 -133, երկրորդ հարկ՝ 202-241, երրորդ հարկ՝ 300-333: Քանի՞ սենյակ կա հյուրանոցում:
(A) 92 (B) 93 (C) 94 (D) 95 (E) 96

9․  4 հատ 9-ով ստանալ 10

10․ Աստղանիշի փոխարեն տեղադրի՛ր համեմատման ճիշտ նշանը.

ա) (51 – 31) ·2 – 30   *  105 : 3 – 2 · (17 – 3 ) + 5

բ) 68 : 2 + (13 – 3) · 2  *  (25 + 3) : 4 + 7 · 7 – 2

գ) 3 · (18 – 9 ) + 6 · 7   *  24 : 3 : 2 + 91

11. Արմենն ու Նարեկը ունեն խնձորներ, ընդ որում Արմենի խնձորների քանակը Նարեկի խնձորների քանակի եռապատիկից 7 հատով պակաս է: Պարզել, թե քանի՞ խնձոր ունեն երկուսով միասին, եթե Արմենը Նարեկից 15 հատով ավել խնձոր ունի:

12. Միջազգային համաժողովի 15 մասնակիցներից 10-ը տիրապետում էին անգլերենի, 8-ը և՛ անգլերերնի, և՛ ֆրանսերենի։ Հայտնի է նաև, որ 3 մասնակից այդ երկու լեզուներից ոչ մեկին չէր տիրապետում։ Քանի՞ մասնակից էր տիարպետում ֆրանսերենի։

13. Հինգ արկղերում միասին կա 77կգ մանդարին։ Առաջինում և երկրորդում միասին կա 15կգ, երկրորդ և երրորդում միասին կա 35կգ, երրորդ և չորրորդում միասին՝ 40կգ,չորրորդ և հինգերորդում միասին՝ 32կգ։ Յուրաքանչյուր արկղում քանի՞ կգ մանդարին կա:

14. Քանի՞ կաղին է կշռում սկյուռիկը։

Նոյեմբերի 9, 13

1․ Եթե ունեցածս փողը կրկնապատկեմ և 6դրամ ավելացնեմ, 40դրամ կստացվի։ Ինչքա՞ն փող ունեմ։

2․ Երկու մառաններում 1183 շիշ գինի կա, առաջինում երկրորդից 183-ով ավելի է։ Ամեն մառանում քանի՞ շիշ գինի կա։

3․ Երեք ծառայող 9510դրամ ստացան։ Եթե առաջինը 410 դրամով պակաս ստանար, երկրորդը՝ 250-ով ավելի, իսկ երրորդը՝ 680-ով պակաս, բոլորը հավասար վարձատրված կլինեին։ Յուրաքանչյուրը ինչքա՞ն ստացավ։

4․ Եթե անհայտ թիվը կրկնապատկենք, ստացվածը 64-ից 8միավորով մեծ կլինի։ Գտե՛ք անհայտ թիվը։

5. 86մ կտավը բաժանեք 2 այնպիսի մասերի, որ մեկը մյուսից 16մ-ով երկար լինի։

6․ Արեգն իր մտապահած թիվը բազմապատկեց 3-ով, ստացված թվին գումարեց 7 ու արդյունքը բաժանելով 2-ի ստացավ 20: Գտնել Արեգի մտապահած թիվը

7․  Մի շարքում կանգնած են Անին, Դավիթը, Սյուզին, Նարեկը և Արենը: Անին գտնվում է Սյուզիից ձախ, բայց Նարեկից աջ: Նարեկն ու Արենը իրար կողք կանգնած չեն, իսկ Դավիթը չի գտնվում ո՛չ Նարեկի կողքը, ո՛չ Արենի կողքը, ո՛չ էլ Անիի կողքը: Ի՞նչ հերթականությամբ են կանգնած նրանք:

8. Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակների համար արժե 500 դրամ, իսկ սովորողների համար՝ 200 դրամով էժան։ Որքա՞ն գումար պետք է վճարել 28 սովորողից կազմված ջոկատի համար, եթե ջոկատի դեպքում գործում են զեղչեր, այսինքն՝ յուրաքանչյուր 5 սովորողի դիմաց վճարում են 4 սովորողի տոմսի արժեքը։

9․ Հրաչը հաշվեց, որ իր և իր ընկերների տարիքների գումարը հավասար է 48-ի։ Հետո նա նկատեց, որ հինգ տարի հետո նրանց բոլորի տարիքների գումարը կլինի 78։ Քանի՞ ընկեր ունի Հրաչը։

10․  Մանկապարտեզում կա 25 հատ հեծանիվ։ Դրանց մի մասը երկանիվ է, մյուս մասը՝ եռանիվ։ Արեգը հաշվեց, որ դրանք միասին ունեն 57 անիվ։ Յուրաքանչյուր տեսակից քանի՞ հեծանիվ կար մանկապարտեզում։

11․ Մարիան պահարանում ունի 3 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ հատ կոշիկ պետք է հանի նա, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է։

Նոյեմբերի 2-6 — ուսումնական աշուն

Աշնանային գունեղ փազլներ

Հոկտեմբերի 19, 23, 26,30 առցանց-ընտանեկան դպրոց

Սիրելի սովորողներ, մասնակցեք «Տրամաբանական խաղեր» նախագծին։

Օնլաին փազլների փաթեթ

Հոկտեմբերի 9առցանց-ընտանեկան դպրոց

«Հանրաքվեի արդյունքներ» նախագծի ամփոփում։ Հաշվարկված տվյալներով շրջանաձև դիագրամի ստեղծում։

Հոկտեմբերի 5

Հետևյալ խնդիրների քննարկում

1․ Տասնվեց հարկանի շենքի երկու հարևան մուտքերի վերելակները կանգնած էին 12-րդ հարկում։ Մի վերելակը նախ բարձրացավ 2 հարկ․ ապա իջավ 5 հարկ։ Մյուս վերելակը նախ իջավ 5 հարկ․ ապա բարձրացավ 2 հարկ։ Ո՞ր հարկերում կանգնած կլինեն վերելակները։

2. Ֆերմայում կան ճագարներ և հավեր, որոնք միասին ունեն 1000 գլուխ և 3150 ոտք: Քանի՞ ճագար և քանի՞ հավ կա ֆերմայում: 1. 575 ճագար, 425 հավ:

3. Առաջին պահեստում երկու անգամ ավելի շատ քարածուխ կա, քան երկրորդ պահեստում: Երբ առաջին պահեստ բերեցին 50տ, իսկ երկրորդ պահեստ 125տ քարածուխ, ապա երկու պահեստներում եղած քարածուխերի քանակը հավասարվեց: Պարզել, թե քանի՞ տ քարածուխ դարձավ երկու պահեստներում միասին:

4. 1-ից մինչև 20 ամբողջ թվերի մեջ քանի՞ պարզ թիվ կա:

5. Առաջին սեղանին 27 հատով ավել գրիչ կա, քան երկրորդ սեղանին: Առաջին սեղանից 6 գրիչ տեղափոխեցին երկրորդ սեղան: Առաջին սեղանի վրա քանի՞ հատ ավել գրիչ կլինի երկրորդ սեղանի համեմատ:

6. Երեք թվերի գումարը 132 է, իսկ նրանցից առաջինը երկրորդից 4 անգամ մեծ է: Գտնել այդ թվերը, եթե առաջին և երկրորդ թվերի գումարը 10-ի բաժանելիս ստացվում է 3:

7․ Հաշվել արտահայտության արժեքը:

((70−55) : 5+7) : (60 : 5−7) 

8․ Քանի եռանկյուն կա նկարում։

unnamed

9․ Մաթեմատիկական խաղ

Սեպտեմբերի 15-25

Կենգուրուի խնդիրներ նախագծի իրականացում

Փաթեթ 1 

Փաթեթ 2

Սովորողների բլոգները․

Հարությունյան Արեգ

Արամ Հակոբյան

Տագեսյան Նատալի

Նարե Մելքոնյան

Նահապետյան Տիգրան

Սայադյան Մարիամ

Համբարձումյան Ռոբերտ

Արև Ավետյան

Շահբազյան Արմեն