Հեղինակային կրթական ծրագրային կազմակերպում (ցուցանիշներ)
Ուսումնասիրության շրջանակը-կրթահամալիրի ուսումնական նախագծեր
Բովանդակությունը–«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. հեղինակային մանկավարժության 30 տարի
Վայրը-Արևմտյան դպրոց-պարտեզ
Մասնակիցներ -Ընտրությամբ գործունեության խմբի սովորողներ
Ժամանակահատվածը-հոկտեմբերի 21-նոյեմբերի 15
Նպատակը.
- տարածական և քանակական չափումների հաշվում
- մաթեմատիկական գիտելիքների կիրառման հնարավորություն կյանքում
- մաթեմատիկայի հանդեպ հետաքրքրության ձևավորում
Խնդիրները․
- շրջապատը գեղեցկացնելու,հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
- զարգացնել մաթեմատիկայի հանդեպ հետաքրքրությունը
Ընթացքը
Առաջին փուլ
- Հաշվելու ենք Արևմտյան դպրոց-պարտեզի նկուղային տարածքները քանի՞ քառակուսի մետր է։
- Հաշվում ենք Արևմտյան դպրոց-պարտեզի բակային տարածքը քանի՞ քառակուսի մետր է։
- Ըստ ստացված տվյալների կազմում ենք խնդիրներ և լուծում։
Երկրորդ փուլ
- Հաշվում ենք, թե նկուղային տարածքներից որքա՞ն տարածք են վերածել ուսումնական կաբինետների։
- Հաշվում ենք ուսումնական կաբինետի լուսամուտները քանի՞ հատ են և քանի քառակուսի մետր են։
- Ըստ ստացված տվյալների կազմում ենք խնդիրներ և լուծում։
Երրորդ փուլ
- Հաշվում ենք նոր ուսունական կաբինետի համար որքա՞ն նկուղային տարածք է հարկավոր։
- Հաշվում ենք նոր ուսումնական կաբինետի ստեղծման համար ի՞նչ է պետք։
- Ըստ ստացված տվյալների կազմում ենք խնդիրներ և լուծում։
Արդյունքներ
- Աշակերտների ստեղծած խնդիրների հրապարակում բլոգում
- Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում։
Նկուղային տարածքների աուդիտ
Սովորողների ստեղծած խնդիրներից․
1.Մենք կատարեցինք չափումներ մառանում, մառանի երկարությունը 1260սմ է, իսկ լայնությունը 1180սմ է։ Գտնել մակերեսը։
2. Կարենը, Արմենը, Անին և իրենց ուսուսչուհին մաթեմատիակայի դասին գնացին նկուղային տարածքներ չափելու։ Նրանք իմացան, որ նկուղի լայնությունը 1120սմ է, իսկ երկարությունը 1440սմ է: Նրանք ուզում են գտնել մակերեսը օգնիր նրանց գտնել մակերեսը։
3. Մաթեմատիկոսները որոշեցին գնալ քաղաքից դուրս և չափումներ կատարել։ Նրանք չափեցին մի տաճար։ Տաճարի երկարությունը 1170սմ է, իսկ լայնությունը 1220սմ է։ Որքա՞ն է տաճարի մակերեսը։
4․ Եթե Արմենի տան երկարությունը 12 մ 60 սմ է իսկ լայնությունը 11 մ 80 սմ։ Գտիր թե քանի քառակուսի մետր է Արմենի տունը։
5․ Ուղղանկյան լայնությունը 11մ80 սմ է, իսկ երկարությունը 12մ 20սմ: Գտե՝ք ուղղանկյան մակերեսը:
6․ Գիտնականները ուզեցին ինչ, որ չափում կատարել և նրանք առաջինը չափեցին մի փոքրիկ տնակը, որտեղ մարդ չէր ապրում։ Այդ տնակի երկարությունը 1260սմ, իսկ լայնությունը 1440սմ։ Նրանք բացահայտեցին, թե քանի քառակուսի մետր է այդ տունը, իսկ դու կարո՞ղ ես գտնել։