Հանրային աուդիտ…
Հեղինակային կրթական ծրագրային կազմակերպում (ցուցանիշներ)
Նախագծի շրջանակներում մաթեմատիկայի ընտրության դասընթացի մանակիցները Արևմտյան դպրոց-պարտեզի նկուղային տարածքների փոփոխության աուդիտ իրականացրեցին։ Արդյունքում ամրապնդեցինք չափումների վերաբերյալ մեր գիտելիքները։ Մեզ էր միացել նաև ուսուցչի օգնական ընկեր Մադլենը։ Չափեցինք Արևմտյան դպրոց-պարտեզի նկուղային տարածքները, չափումների արդյունքում գտանք թե քանի՞ քառակուսի մետր են կազմում դպրոցի նկուղային տարածքները։ Հաշվեցինք թե նկուղային տարածքներից որքան տարածք է վերածվել ուսումնական կաբինետների։ Մեր ունեցած տվյալներով աշակերտները ստեղծեցին խնդիրներ։
Ֆոտոշարք
Սովորողների ստեղծած խնդիրներից․
1.Մենք կատարեցինք չափումներ մառանում, մառանի երկարությունը 1260սմ է, իսկ լայնությունը 1180սմ է։ Գտնել մակերեսը։
2. Կարենը, Արմենը, Անին և իրենց ուսուսչուհին մաթեմատիակայի դասին գնացին նկուղային տարածքներ չափելու։ Նրանք իմացան, որ նկուղի լայնությունը 1120սմ է, իսկ երկարությունը 1440սմ է: Նրանք ուզում են գտնել մակերեսը օգնիր նրանց գտնել մակերեսը։
3. Մաթեմատիկոսները որոշեցին գնալ քաղաքից դուրս և չափումներ կատարել։ Նրանք չափեցին մի տաճար։ Տաճարի երկարությունը 1170սմ է, իսկ լայնությունը 1220սմ է։ Որքա՞ն է տաճարի մակերեսը։
4․ Եթե Արմենի տան երկարությունը 12 մ 60 սմ է իսկ լայնությունը 11 մ 80 սմ։ Գտիր թե քանի քառակուսի մետր է Արմենի տունը։
5․ Ուղղանկյան լայնությունը 11մ80 սմ է, իսկ երկարությունը 12մ 20սմ: Գտե՝ք ուղղանկյան մակերեսը:
6․ Գիտնականները ուզեցին ինչ, որ չափում կատարել և նրանք առաջինը չափեցին մի փոքրիկ տնակը, որտեղ մարդ չէր ապրում։ Այդ տնակի երկարությունը 1260սմ, իսկ լայնությունը 1440սմ։ Նրանք բացահայտեցին, թե քանի քառակուսի մետր է այդ տունը, իսկ դու կարո՞ղ ես գտնել։
․․․