08․10․2019-09․10․2019
-
- Զամբյուղի մեջ կա 5 խնձոր, որոնք պետք է բաժանել 5 մարդու։ Ինչպես բաժանել խնձորները, որ դրանցից մեկը մնա զամբյուղում։
- Գրիր մաթեմատիկական գործողությունները այնպես, որ հավասարությունը ճիշտ լինի։ (Կան լուծման մի քանի եղանակներ փորձիր գտնել) 9999999 = 100
- Առաջին պարկում կա 600կգ ցորեն, երկրորդ պարկում՝ 4 անգամ ավել,քան առաջինում, իսկ երրորդ պարկում՝ 1360 կգ֊ով պակաս, քան երկրորդ պարկում։ Քանի կգ ցորեն կա յուրաքանչյուր պարկում։
- Կարենի գնած մատիտները 4 անգամ թանկ էին Աշոտի գնած մատիտներից։ Ինչքան գումար ծախսեցին տղաները, եթե Կարենը ծախսել էր 720դրամ։
- Հայտնի է,որ ուղղանկյան երկարությունը 45սմ է և այն 3 անգամ մեծ է ուղղանկյան լայնությունից։Գտնել ուղղանկյան լայնությունը։
- Աստղանիշի փոխարեն տեղադրել այնպիսի թվանշան, որ ստացվի ճիշտ անհավասարություն:
456 <4*2 652<6*6
215>21* 2*8>262 -
Խոսրովի անտառում կա 1000 աղվես և ագռավ։ Նրանք միասին ունեն 3200 ոտք։ Արագ հաշվի՛ր քանի աղվես և ագռավ կա անտառում։
- Կարմիր զարդատուփում կա 10 մատիտ, կապույտ զարդատուփում՝ 7 մատիտով ավելի: Ընդհամենը քանի մատիտ կա երկու զարդատուփերում։
- Հեծյալը առաջին օրն անցավ 23կմ, երկրորդ օրը՝ 8 կմ-ով պակաս:Քանի կմ անցավ հեծյալը երկու օրում միասին:
- Երևանը հիմնադրվել է 782 թվականին: Քանի՞ տարի հետո կլրանա Երևանի հիմնադրման 3000-ամյակը:
- Յուրաքանչյուր նստարանին նստում է 3 երեխա: Այս պահին կա 5 նստարան, իսկ երեխաները 27 հոգի են: Քանի՞ նստարան է պակասում։
- Հայտնի է , որ թիվը բաժանվում է 7-ի, ի՞նչ թվանշան պետք է գրված լինի *-ի փոխարեն: 16*8
- Թեստ
15․ Մաթեմատիկական խաղ