Posted in Նախագծեր

«Ձմեռային ճամբար» ուսումնական նախագիծ

«Ձմեռային ճամբար» ուսումնական նախագիծ (հունվարի 8-26)

snow.jpg

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Տևողությունը՝ հունվարի 8-26-ը

Նպատակը՝ մասնակցություն մարմնամարզական, բնագիտատեխիկական ստուգատեսներին

  1. Նախապատրաստում մարմնամարզական ստուգատեսին 

Ամենօրյա մարմնամարզության պարապմունքների կազմակերպում, որոնց արդյունքում սովորում ենք՝

  • Շարային վարժություններ
  • Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով. 1 ոտքով
  • Օղակի պտտում 30 վայրկյան
  • Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծի առաջ և հետ, կանգ թիակների վրա,պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ առանց ծալելու:
  • Մարզական խաղերի կազմակերպում

       2. Բնագիտատեխնիկական ստուգատեսի նախապատրաստում․ Բնագիտական փորձեր

  • Ինչպե՞ս է ջուրը փոխում իր գույնը

Վերցնենք 2 բաժակ ջուր և  марганцовка. зелёнка, որից  մեկական կաթիլ կաթուցիչով կաթացնում ենք մի  բաժակի մեջ, իսկ մյուս  բաժակի մեջ ` շատ քիչ մարգանցովկա։

Հարցեր՝

Ուշադիր նայիր ,թե ի՞նչ տեղի ունեցավ  ջրի հետ

Ջուրը փոխե՞ց  իր գույնը, թե `ոչ

Ի՞նչ տեսար, փորձիր բացատրել

Նշիր փորձի ընթացքը, գրանցիր արդյունքները

Ինչ ես կարծում , ջուրը կփոխի՞ իր գույնը , եթե նրա մեջ ավելացնես մուրաբա: Անպայման փորձիր ու կտեսնես, թե  ինչ կլինի:

Իսկ հիմա հորինիր հանելուկներ ջրի մասին  և թող  ընկերներդ գուշակեն: Փորձիր հորինել նաև ասացվածքներ ջրի մասին։

  • Նարինջները

Վերցրնեք 2 հատ նարինջ: Դրանցից մեկը դնենք ջրով լի ամանի  մեջ: Այդ նարինջը կսկսի լողալ   ջրում: Այն չի սուզվի: Երկրորդ նարինջը մաքրենք կեղևից և դնենք ջրով լի ամանի մեջ: Այն  անմիջապես կսուզվի:

  • Ինչպե՞ս է յոդը գույն տալիս

Անհրաժեշտ նյութեր՝

1 հատ կարտոֆիլ

1 հատ խնձոր

Յոդ

Փորձի նկարագրությունը

Վերցնում ենք 1 հատ կարտոֆիլ և 1 հատ խնձոր: Կարտոֆիլը, խնձորը բաժանում ենք 2 մասի : Կարտոֆիլի վրա կաթեցնում ենք մի քանի կաթիլ յոդ: Անմիջապես կարտոֆիլի վրա առաջանում է  մուգ կապույտ հետք:  Կարտոֆիլի մեջ եղած օսլայի շնորհիվ տեսանք վառ կապույտ հետք : Յոդը կաթեցնում ենք  կիսած խնձորի վրա, կտեսնենք, որ առաջացավ ավելի բաց գույնի  հետք :

       3. Տեխնոլոգիական գործունեություն, նկարչություն

  • Օրիգամի՝ էջանշան
  • Օրիգամի՝ ծաղկեփունջ
  • Օրիգամի թիթեռ

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s