Արփա գետը սկիզբ է առնում Թեքսարի լեռների աղբյուրներից 3200 մ բարձրությունից։ Ջերմուկ քաղաքից թեքում է հյուսիս-արևելք և հոսում է Շարուրի դաշտերով։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկին՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը։ Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։ Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։
Արփա գետի վերին հոսանքում կառուցվել է Կեչուտի ջրամբարը, որտեղից սկսվում է Արփա–Սևան ջրատար թունելը։ / աղբյուրը` Econews.am /
Եղեգիս գետը սկիզբ է առնում Վարդենիս լեռան հարավային լանջերից՝ 3200 մ բարձրություն։ Երկարությունը 47 կմ է, ջրհավաք ավազանը՝ 516 կմ2։ Եղեգիսի ջրերի մի մասը տեղափոխվում է Որոտան-Արփա- Սևան ջրատար: / աղբյուրը՝ hy.wikipedia.org/
Եղեգիս գետի ափին՝ Շատին գյուղում կա մի լքված ադրբեջանական գերեզմանատուն: Տեղացիները պատմում են, որ այդ գերեզմանատուն ոչ ոք չի այցելում: Շատինցիները հարգանքով պապհանում են այդ գերեզմանատունը, ոչ վնասում են, ոչ տարածքն են յուրացնում: / աղբյուրը՝ armeniansputnik.am /
Մի շարք լրատվական կայքեր պնդում են, որ Եղեգիս գետը լուրջ վտանգի տակ է: Պատճառը առկա ջրային ռեսուրսների անխնա օգտաործումն է և գետի ակունքում ՀԷԿ-երի կառուցումը: / Աղբյուրը՝ ecolur.org/
Արատես գետը սկիզբ է առնում Վարդենիսի լեռներից և Շատին գյուղից: Երկարությունը 12կմ է: / աղբյուրը՝ hy.wikipedia.org /
Նյութը պատրաստվել է Մարիամ Խաչատրյան հետ համատեղ աշխատանքի արդյունքում: