Բարձունքի հաղթահարում
Ճամփորդության վայրը`
Գեղարքունիքի մարզ՝ Արմաղան
Նախագծի հեղինակ`Սոնա Փափազյան
Ճամփորդության մասնակիցներ` Երկարացված օրվա կազմակերպիչ`Անի Միրզոյան
Ճամփորդության օր —
Ճամփորդության սկիզբ՝ 10.00
Վերադարձ`15:00
Երթուղին` Երևան-Գեղարքունիք-Մարտունի-Մադինա-Արմաղան
Նպատակը` Սովորողների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում։
Հայրենագիտական ճամփորդությունների ընթացքում քայլարշավները, բարձունքներ հաղթահարելը երեխաների մոտ ձևավորվում են կամքի ուժ, դժվարությունները հաղթահարելու կարողություն: Հայրենագիտական ճամփորդությունների ընթացքում քայլարշավները, բարձունքներ հաղթահարելը երեխաների մոտ ձևավորվում են կամքի ուժ, դժվարությունները հաղթահարելու կարողություն
Խնդիրները`
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում
- Անհրաժեշտ գործիքներ՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, հեռադիտակ
Ընթացքը՝
- Իրականացնել նկարչական պլեներ եկեղեցու բակում
- Էկոլոգիական աշխատանք
Նախագծի ընթացքում կհամալրվի սովորողի գիտելիքները՝
Ես և շրջակա աշխարհը (ծանոթացում տեղանքին, նրա պատմամշակութային կոթողներին),
մայրենի խոսքի մշակում (բանավոր խոսքի զարգացում,բառապաշարի հարստացում, տեղեկությունների հավաքագրում, փոխադրում, ներկայացում), մաթեմատիկական հաշվարկներ, ՏՀՏ հմտություններ /տեսախցիկների, ֆոտոխցիկների ձայնագրիչների կիրառում, ֆիլմերի և ռադիոհաղորդումների պատրաստում։
Արդյունքները կամփոփվեն բլոգում։