Այլընտրանքային տեխնոլոգիա
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
Նախագծի նպատակը՝
Սովորողին ընդգրկել ստեղծագործական գործունեության մեջ, զարգացնել ստեղծագործական միտքը, ուսումնասիրել նյութերը, զարգացնել գեղագիտական ճաշակը։
Նախագծի խնդիրները՝
- Ստեղծագործական մտածողության զարգացում
- տարբեր նյութերի ուսումնասիրություն
- աշխատանքային կարողությունների և հմտությունների ձևավորում
- ստեղծագործական երևակայության զարգացում
- շրջակա միջավայրի ձևավորում
- տեսողական հիշողության և ձեռքի շարժման զարգացում
Ընթացքը՝
Սովորողները նախօրոք ուսումնասիրում, ծանոթանում են այն նյութերին, որոնցով պետք է աշխատեն։ Ունենում են անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները և ըստ հրահանգների, հերթականությամբ կատարում են աշխատանքը մինչ վերջնական արդյունքը հասնելը։