Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն (նոյեմբերի 10-15)
Նախագծի ժամկետները՝ Նոյեմբերի 10-15
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի երկարացված օրվա ճամբարականներ
Նախագծի նպատակը՝ Ծանոթանալ Մխիթար Սեբաստացուն և մխիթարյանների գործունեությանը
Ընթացքը՝ Քննարկում ենք հետևյալ հարցերը․
Կրթահամալիրի ստեղծման պատմությունը
Ո՞վ է Սեբաստացին
Ինչի՞ց է երևում, որ մենք սեբաստացի ենք
Ինչու՞ է մեր կրթահամալիրը կոչվում Սեբաստացու անունով
Ինձ շրջապատող մարդիկ ինչ՞ գիտեն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին
Աշակերտները պատկերում են <<Իմ դպրոցը>> խորագրով նկար Microsoft Paint ծրագրով։ Նկարները տեղադրում են իրենց բլոգներում։