
Այսօր օրն անցկացրեցինք տարատեսակ խաղերով՝ ջրային, բակային, ազգային և այլն։
Առավոտյան ճամբարականների օրը սկսվեց մարմնամարզությամբ։ Այնուհետև զբաղվեցինք շրջակա միջավայրի մաքրությամբ։ Լողից և հեծանվավարությունից հետո սկսեցինք խաղալ բակային խաղեր՝ անուն գոռոցի, գործնագործ և այլն։
Մեզ հյուր էին եկել արևելյան ճամբարականանները։ Նրանց հետ գնացինք ագարակ երգեցինք, պարեցինք , խաղացինք թիմային և ազգային խաղեր։
Ագարակից ետ վերադարձանք ճաշելու նպատակով։ Ճաշից հետո դիտեցինք <<Անահիտ>> մուլտֆիլմը։ Ճամբարականների օրը ավարտվեց լողալով և ջրային խաղեր խաղալով։