Posted in Հաշվետվություն

Տարեվերջյան գործնական աշխատանք մաթեմատիկա առարկայից․ Չորրորդ դասարան 2026թ․

Մաթեմատիկայի մասնախմբի քննարկում

Մայիսյան հավաքի շրջանակում, կրտսեր դպրոցի բոլոր չորրորդ դասարանի սովորողները կատարում և իրենց բլոգում հրապարակում են մաթեմատիկա առարկայից հետևյալ գործնական աշխատանքները․

Ժամանակահատվածը՝
Մայիս 5-22

Աշխատանքի նպատակն է ներկայացնել մաթեմատիկա առարկայից սովորողի ձեռք բերած կարողություններն ու հմտությունները, դրանց գործնական կիրառումը առօրյայում։

Աշխատանքի նպատակը
Սովորեցնել սովորողին ճիշտ օգտվել չափիչ գործիքներից (չափերիզ, քանոն) և կատարել գործնական չափումներ իրական միջավայրում:Ամրապնդել թվաբանական գործողությունների հմտությունները՝ հիմնվելով սեփական չափումների արդյունքների վրա:Զարգացնել աչքաչափով հեռավորություն կանխատեսելու, իրական և ենթադրյալ տվյալները համեմատելու և շեղումները հաշվելու ունակությունը:

Առաջադրանք առաջին

1.Սովորողը բակում կամ տանը նշում է սկզբնակետ և  այդ կետոից կատարում է 10 սովորական քայլ: Չափերիզով չափում է անցած հեռավորությունը, նշումը կատարում՝  սանտիմետրերով։
Այնուհետև բաժանելով 10-ի՝ գտնում  է մեկ քայլի միջին երկարությունը:

2.Երկու ընկեր կամ սովորողն ու ծնողը կանգնում են իրարից որոշակի հեռավորության վրա: Մինչև չափումներ անելը, երկուսն էլ նախապես գուշակում և գրանցում են, թե քանի քայլ է իրենց միջև եղած հեռավորությունը: Սովորողը քայլում է ընկերոջ ուղղությամբ և հաշվում իրական քայլերի քանակը: Սովորողը աևդեն իմանալով իր  մեկ քայլի միջին երկարությունը արտահայտված սանտիմետրով և բազմապատկում է իրական քայլերի քանակով՝ գտնելով ընդհանուր հեռավորությունը: Բլոգում գրանցում են իրական ու գուշակած թվերը և հաշվում, թե քանի քայլով կամ սանտիմետրով են շեղվել կանխատեսման ժամանակ:

Առաջադրանք Երկրորդ

Սովորղը վեցնում է վանդակավոր թուղթ, և վրան դնում է տարբեր չափերի ուղղանկյուններ, քառակուսի, ցանկության դեպքում նաև եռանկյուն, վանդակների օգնությամբ հաշվում է յուրաքանչյուր պատկերի մակերեսը։ /Ամենաքիչը երեք պատկեր /։
Բլոգում տեղադրում է կատարած աշխատանքի լուսանկարը և հաշվարկները:


Առաջադրանք Երրորդ

Սովորողը մեկ օրվա ընթացքում գրանցում է, թե քանի ժամ է ծախսում հետևյալ գործողությունների վրա՝ քնել, տնից -դպրոց — տուն տնային առաջադրանքներ կատարելուն, դպրոցում դասերը կատարելուն, լրացուցիչ խմբակների / պար, երաժշտական գործիք, սպորտ/ բակայնի խաղերի, համակարգչով խաղերի/ այդ վում նաև հեռուստացույցի դիտում/
Համակարգչային որևէ ծրագրով (Word, Excel, Paint) կազմում է աղյուսակ և ստեղծում  համապատասխան սյունակային դիագրամ:

Դիագրամի օգնությամբ պարզում է. որ ո՞ր գործողությունն է խլում իրենից  օրվա ամենամեծ մասը և ո՞րը՝ ամենափոքրը:

Հաշվում է, թե շաբաթական քանի ժամ է անցկացնում էկրանի առջև: Եթե այդ ժամանակը կրճատի 2 անգամ, ի՞նչ հետաքրքիր գործով կզբաղվի ազատված ժամերին:

  Առաջադրանք Չորրորդ

(Սովորողը կարող է ընտրել ներքոհիշյալ տարբերակներից որև մեկը, ցանկության դեպքում կարող է կատարել երկուսը)

Տարբերակ 1. Խաղոսկր․ վրան գրված է 1-6թվերը (զառ)

 Եթե խաղոսկրը նետես 15 անգամ, ի՞նչ թվեր կբացի, կատարի գրանցում։

Սովորողը 15 անգամ նետում է խաղոսկրը և արդյունքները գրանցում աղյուսակում:

Գրանցում է արդյո՞ք իրական արդյունքը համընկավ կանխատեսած արդյունքի հետ։ Ինչ հետևություն կարող ես անել։

Տարբերակ 2.

Անթափանց տոպրակի մեջ դնում է 7 կարմիր և 3 կապույտ մատիտ: Գույները սովորողն կարող է փոխել։

Սովորողն առանց նայելու հանում է մեկ մատիտ, գրանցում գույնը, հետ դնում անթափանց տոպրակի մեջ և խառնիում: Կրկնում է փորձը 10 անգամ:

Քանի՞ անգամ դուրս եկավ կարմիրը և քանի՞ անգամ կապույտը: Ինչպե՞ս կփոխվեր հավանականությունը, եթե մատիտների քանակը լիներ հավասար (5 կարմիր, 5 կապույտ):

Ո՞ր գույնի մատիտը հանելու հավանականությունն է ավելի մեծ և ինչո՞ւ: Փորձիր պատասխանը գրել կոտորակով (օրինակ՝ 10-ից քանիսը):



Միասնական թեստի նմուշ, մաթեմատիկայի բաղադրիչ մասը տես այստեղ։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն