Posted in Նախագծեր

Իմ փազլները․․․

Վայր՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ, առցանց հարթակ

Ժամկետը՝  հոկտեմբերի

Մասնակիցներ՝ 

  • Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ
  • Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ
  • Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով ani-mirzoyan@mskh.am  էլ․ հասցեին:

Նպատակը՝

  • Ծանոթացում JIGSAWPLANET հարթակին
  • JIGSAWPLANET հարթակում փազլների ստեղծում
  • Սերմանել վստահություն սեփական ուժերի նկատմամբ
  • Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ
  • Ստեղխել փազլների ուսումնական փաթեթ
  • Թողարկման նյութ «Մաթեմատիկա ամսագրի» համար

Ընթացքը ՝

Սովորոների հետ միասին ստեղծում ենք զարգացնող և անչափ հետաքրքիր խաղ։

Սովորողներին ծանոթացնում ենք JIGSAWPLANET հարթակին։ Սովորեցնում JIGSAWPLANET հարթակում փազլներ պատրաստել։ Մեր իսկ ստեղծած նկարներով պատրաստում փազլներ։

Նկարները պատկերվում է paint ծրագրում։ Պատկերում ենք հետևյալ երկրաչափական պատկերներից որևէ մեկը․

  • Քառակուսի
  • Ուղղանկյուն
  • Եռանկյուն
  • Բազմանկյուն
  • Շրջան․․․

Կարող եք ուղարկել ձեր աշխատանքները իմ էլ․ հասցեին (ani-mirzoyan@mskh.am)։ Այդ աշխատանքները նույնպես կհայտնվեն փաթեթում։

Արդյունքը՝

Արդեն 3 տարի է ինչ ստեղծվել է «Իմ փազլները․․․» նախագիծը։ Նախագծի ընթացքում սովորողները ծանոթացել են  JIGSAWPLANET հարթակին, որի օգնությամբ սովորեցին ստեղծել իրենց ցանկացած նկարով փազլը։ Նկարները պետք է լինեին երկրաչափական պատկերներ, որոնք սովորղները նկարել էին իրենց արդեն ծանոթ paint հարթակում։ Յուրաքանչյուր սովորող իր paint ծրգարում պատկերել էր իրեն ծանոթ որևէ երկրաչափական պատկեր և հենց այդ նկարով էլ ստեղծել փազլ։ Փազլները փոխանակելով միմյանց հետ, սկսեցին հավաքել ընկերոջ ստեղծած փազլը։  Նախագծի շրջանակում ունեցել ենք բազմաթիվ սովորող-սովորեցնող հանդիպումներ, որոնց արդյուքում նախագիծը կրթահամալիրյան տարածում է գտել։

«Իմ փազլները․․․» նախագծի ամփոփում

Իմ փազլը. սովորող- սովորեցնող համագործակցային նախագիծ 2.2 ջոկատում

Իմ փազլը․ սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ Անուշ Աթայան և ճամբարականներ

Իմ փազլը. սովորող- սովորեցնող համագործակցային նախագիծ Լուսինե Բարխուդարյան և ընկերներ

«Իմ փազլը» համագործակցային նախագիծ Լիանա Ռոզիկյան  և ճամբարականներ

Անհայտ's avatar

Հեղինակ՝

One thought on “Իմ փազլները․․․

Թողնել մեկնաբանություն