Posted in Հաշվետվություն, Մաթեմատիկայի ստուգատես

Ստուգատեսային ճամբար.Առաջին և երկրորդ կանգառներ

Մայիսի 30-ից սկսվել է մաթեմատիկայի ստուգատես․ 2022 նախագծային աշխատանքը։  Նախագիծը՝ տե՛ս այստեղ :

Սկզբնական փուլում սովորողները իրենց բլոգներում բացեցին Մաթեմատիկայի ստուգատես բաժինը։

Փորձում ենք ստուգել մեր ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքների կայունությունը: Այսօր իրականացրեցինք առաջին և երկրորդ կանգառներին առնչվող հարցերը։ Պահանջվում էր․

Առաջին կանգառ՝ երկարության չափումներ, պարագծի հաշվում: Սովորողը մոտենում սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնց կողմերը հատվածներ են: Սովորողը գրանցում է, թե երբ է մոտեցել սեղանին, միացնում է վարյկենաչափը, պատահականորեն ընտրում է մի պատկեր և սկսում է կատարել չափումները: Իր ֆայլում գծում է ընտրած պատկերը, չափում և գրանցում է բոլոր կողմերի երկարաությունները և հաշվում ու գրանցում է պարագիծը: Հաջորդ պատկերը շրջանագծի կամ էլիպսի երկարության չափումն է: Սովորողը ձև է մտածում, չափում և գրանցում չափման արդյունքը: Ֆայլում գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Երկրորդ կանգառ՝ չափումներ, մակերսի հաշվում: Սովորողը մոտենում է սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնք տարբեր ուղղանկյունների համադրումներ են: Նորից ֆայլում նշում է առաջադրանքը կատարելու սկիզբը, պատահականորեն ընտրում է պատկերը, կատարում է չափումներ և հաշվում ընտրած պատկերի մակերեսը: Ֆայլում գծում է պատկերը, գրանցում կատարված չափումները և հաշվարկները: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը, և երբ ավարտեց:

Ավարտ՝ 

Աշխատանքյին ֆոտոշարք՝

Մաթեմատիկայի ստուգատես․ 2022 սովորողների ստուգատեսային աշխատանքները

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն