Վայր՝
- Հյուսիսային դպրոց-պարտեզ
- Առցանց ընտանեկան դպրոց
Ժամկետը՝ մարտի 15 — ապրիլի 30
Մասնակիցներ՝
- Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ
- Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով ani-mirzoyan@mskh.am էլ․ հասցեին:
Նպատակը՝
- Մաս և ամբողջ թեմայի յուրացում
- Սովորողի կողմից կոտորակների վերաբերյալ խնդիրների և ուսումնական խաղերի կազմում
- Թողարկման նյութերի ստեղծում «Մաթեմատիկա ամսագրի» համար
Ընթացքը՝
Ուսումնասիրում ենք հետևյալ թեմաները․
- Թվի մասը գտնելը
- Թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը
- Մասերի համեմատումը
- Կոտորակներ
- Կանոնավոր և անկանոն կոտորակներ
- Հավասար հայտարար ունեցող կոտորակների համեմատումը
- Հավասար համարիչ ունեցող կոտորակների համեմատումը
- Կանոնավոր և անկանոն կոտորակների համեմատումը
- Ամփոփիչ և ամրապնդող առաջադրանքներ
- Կոտորակների վերաբերյալ պարզ տեքստային խնդիրներ՝ թվի մասը և թիվը նրա մասի միջոցով գտնելու վերաբերյալ։
Սիրելի սովորողներ, այժմ ցույց տվեք կոտորակներ թեմայի կիրառությունը կենցաղում
Արդյունքներ՝ կհրապարակվեն բլոգում
4-րդ դասարանի հետ իրականացրեցինք « Մաս և ամբողջ » նախագիծը։ Արդյունքում․
Սովորողների մանրամասն կատարած աշխատանքները տե՛ս այստեղ
Երեխեք ջան, որպես օրինակ կարող եք տեսնել Ձեր ընկերոջ աշխատանքը․ https://1998online.school.blog/2020/04/12/%d5%ba%d5%ab%d6%81%d6%81%d5%a1%d5%b6-%d6%87-%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1%d5%b6/
LikeLike