Վայր՝
- Հյուսիսային դպրոց-պարտեզ
- Առցանց ընտանեկան դպրոց
Ժամկետը՝ մարտի 15 — ապրիլի 30
Մասնակիցներ՝
- Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ
- Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով ani-mirzoyan@mskh.am էլ․ հասցեին:
Նպատակը՝
- Կոտորակներ թեմայի յուրացում
- Սովորողի կողմից կոտորակների վերաբերյալ խնդիրների և ուսումնական խաղերի կազմում
- Թողարկման նյութերի ստեղծում «Մաթեմատիկա ամսագրի» համար
Ընթացքը՝
Ուսումնասիրում ենք հետևյալ թեմաները․
- Մաս և ամբողջ
- Բաժիններ, բաժինների գումար, սովորական կոտորակներ
- Սովորական կոտորակների հավասարության պայմանը
- Սովորական կոտորակների ընդհանուր հայտարար բերելը
- Կոտորակների համեմատումը
- Կոտորակների գումարումը
- Կոտորակների հանումը
- Կոտորակների բազմապատկումը
- Կոտորակների բաժանումը
- Փոխհակադարձ կոտորակներ
- Թվաբանական օրենքները կոտորակների գումարման համար
- Թվաբանական օրենքները կոտորակների բազմապատկման համար
- Տեղափոխական և զուգորդական օրենքները կոտորակների բազմապատկման համար
- Գումարման և հանման նկատմամբ բազմապատկման բաշխական օրենքը կոտորակների համար
Սիրելի սովորողներ, այժմ ցույց տվեք կոտորակներ թեմայի կիրառությունը կենցաղում
Արդյունքներ՝ կհրապարակվեն բլոգում