Posted in Ճամփորդություններ, Նախագծեր

Գյումրվա ավանդույթները, մշակույթն ու սովորույթները. Ազգագրության հետքերով…

Ձմեռային ազգագրական փառատոն 2021-ի շրջանակում Հյուսիսային դպրոցի սովորողները կիրականցնեն երկօրյա ճամփորդությունը դեպի Գյումրի:

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ, IT ջոկատ
Ժամկետը՝ հունվարի 28-29

Պատասխանատու դասավանդողներ՝ Ռիմա Քեքեջյան, Հասմիկ Մաթևոսյան, Անի Միրզոյան, Հեղինե Խալաթյան։
Գիշերակացը՝   Շալե Գյումրի համալիրում:

Ճամփորդության երթուղին՝ այստեղ:

Նպատակը՝

  • Ճանաչողական ճամփորդություն, սովորողների մոտ Գյումրի քաղաքի մասին տեղեկությունների հարստացում
  • քաղաքի մշակույթին, սովորույթներին, ավանդույթին ծանոթացում
  • Ճամփորդությամբ ուսուցում
  • քայլք Գյումրիով
  • համագործակցային կապերի ստեղծում, նոր գործընկերների ձեռքբերում

Արդյունք՝ Սովորողների ճամփորդական հմտությունների զարգացում, հայրենագիտական-մշակութային գիտելիքների հարստացում, հայրենաճանաչություն

Ընթացքը՝

Ճամփորդության երթուղի՝ Երևան-Աշտարակ-Արուճ-Թալին-Մաստարա-Մարալիկ-Գյումրի-Մաստարա-Մարմաշեն-Գյումրի-Մարալիկ-Մաստարա- Թալին-Արուճ-Աշտարակ-Երևան

Այցելվող վայրեր

  1. Շալե Գյումրի համալիր.ծանոթացում Գյումրու պատմությանը հին իրերով ու լուսանկարներով, այցելություն Ագարակ, ծանոթանալ Շիրակի մարզում հնարավոր այս կենդանիների կլիմային հարմարվելու կարողությանը- Վանա կատուներ, գամփռ շներ, 13 կգ կշռող ճագարներ՝ գիգանտ ցեղատեսակ:
  2. Վարդանանց հրապարակ, Յոթվերք եկեղեցի, Լոդկա շենք, Վարպետաց փողոց, Դրամփյանների առանձնատուն
  3. «Կումայրի» պատմության թանգարան
  4. Հ. Շիրազի հուշատուն-թանգարան. զրույցներ Շիրազի քրոջ թոռնուհու հետ:
  5. Կինոների բակ, բաղնիք գնալու մշակույթ
  6. Գեղագիտական կենտրոն, Օժիտի շենք, Վառեմ-մարեմ բալկոն
  7. Այցելություն մարզային գրադարան. վարպետության դաս՝ Շիրակյան սովորույթները, ավանդույթները

Հունվարի 28- հինգշաբթի

10:00-Մեկնում Հյուսիսային դպրոցից
12:15-ժամանում Շալե Գյումրի կենտրոն, թեթև նախաճաշ
12:30-ճաշ, իրերի տեղավորում
13:30-այցելությու Շալե ագարակ/ վանա կատուներին և գամփռ շներին տեսնելու, նրանց խնամքին ծանոթանալու/
14:30- զրույցներ հին Գյումրու մասին, հին իրերի ու լուսանկարների միջոցով անդրադարձ Գյումրվա պատմության տարբեր էջերին: 16:00- մաթեմատիկան առօրյայում
18:00-ընթրիք
19:00-տրամաբանական, սեղանի խաղեր, ընթերցանություն 20:30-օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում 21:15- թեյախմություն 21:45- հիգիենա 22:00- քուն

Հունվարի 29 — ուրբաթ

09:00-Վերկաց, անձնական հիգիենա
09:15-Ընդհանուր պարապմունք, նախավարժանք 10:00-Նախաճաշ 11:00-իրերի հավաքում, ուղևորություն դեպի Գյումրու Վարդանանց հրապարակ, հանդիպում՝ լրագրող, նվիրյալ գյումրեցի և Շալե Գյումրի կենտրոնի բարեկամ Լիզա Գասպարյանի հետ, ով ամբողջ շրջայցի ընթացքում կուղեկցի մեզ
12:00- ժամանում, ծանոթացում
12:15-«Կումայրի» պատմության թանգարան
13:00- Յոթվերք եկեղեցի, Լոդկա շենք, Վարդապետաց փողոց, Դրամփյանների առանձնատուն
14:00- Հ. Շիրազի հուշատուն-թանգարան (սովորողների հետ զրույցը կվարի Շիրազի քրոջ թոռնուհին)
14:45-Կինոների բակ, բաղնիք գնալու մշակույթ
15:15-Ընդմիջում
16:00-Աբովյան փող. Գեղագիտական կենտրոն, Օժիտի շենք, Վառեմ-մարեմ բալկոն
16:45-Մարզային գրադարան, վարպետության դաս, Շիրակյան սովորույթներ, ավանդույթներ

Անհրաժեշտ իրեր ՝

1.Առաջին օրվա  նախաճաշ- սնունդ՝  նախաճաշի բրդուճներ, միրգ:
2.Ջուր 1լ.
3.Հարմար ուսապարկ՝ երկու ուսով, քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
4. Աղբի տոպրակներ, ձեռնոցներ
5.Հագուստ 2 օրվա համար,տաք հագուստ անպայման,  գլխարկ, շարֆ, ձեռնոց, տաք բաճկոն
6.Անկողնու սպիտակեղեն՝ սավան, ծածկոց, բարձի երես(քնապարկ, եթե ունեք կամ տաք ծածկոց), գիշերազգեստը երկարաթև
7.Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ,օճառ,անձեռոցիկ՝թաց և չոր
8.Սպորտային կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ որոնցից մեկն անպայման լինի հարմար քայլարշավին, չսահող, /
9.Գիրք, ձեր սիրելի ինտելեկտուալ խաղը

Սեբաստացի մասնակիցներ՝

  1. Սարո Կարագուլյան 5-րդ դաս.
  2. Սերո Կարագուլյան 5-րդ դաս.
  3. Լառա Պետրոսյան 5-րդ դաս.
  4. Նատալի Տագեսյան 5-րդ դաս.
  5. Դավիթ Սարգսյան 5-րդ դաս.
  6. Հենրիկ Կարապետյան 5-րդ դաս.
  7. Աննամարիա Մարգարեան 5-րդ դաս.
  8. Ադրինե Մարգարեան 5-րդ դաս.
  9. Մարիա Մարտիրոսյան 5-րդ դաս.
  10. Արև Ավետյան 4-րդ դաս.
  11. Մաքս Արսենյան 5-րդ դաս.
  12. Ռոբերտ Համբարձումյան 4-րդ դաս.
  13. Նանե Գևորգյան 4-րդ դաս.
  14. Ալեքս Գևորգյան 4-րդ դաս.
  15. Գոռ Գալստյան 5-րդ դաս.
  16. Մովսիսյան Ռոզի 5-րդ դաս.
  17. Քեշիշյան Անդրանիկ 4-րդ դաս.
  18. Մելանյա Քեքեջյան 6-րդ դաս.

Դեպի վարպետաց քաղաք՝ Գյումրի ճամփորդության ամփոփում

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն