Քննարկվող նյութեր․
-
Մայիսյան հավաքի նախագծի ներկայացում
-
մայիսի 4-8 սովորողների կողիմց առաջդրված խնդիրների քննարկում։
Արևմտյան դպրոց-պարտեզի բանավոր մաթեմատիկայի սովորողների կազմած խնդիրները․
Հարավային դպրոց-պարտեզի բանավոր մաթեմատիկայի սովորողների կազմած խնդիրները․
Արևելյան դպրոց-պարտեզի բանավոր մաթեմատիկայի սովորողների կազմած խնդիրները․
Հյուսիսային դպրոց-պարտեզի բանավոր մաթեմատիկայի սովորողների կազմած խնդիրները․
Խնդիր 1։ Արևելյան դպրոց-պարտեզ
Ֆերմերները վաճառեցին 1364 տ ցորեն, գարի 276տ քիչ քան ցորենը, իսկ գրեչկա 8 անգամ ավեի քիչ քան գարի։ Ինչքա՞ն գարի վաճառեցին ֆերմերները։
Խնդիր 2։ Արևելյան դպրոց-պարտեզ
Արտադրելով ամեն օր նույն քանակությամբ մեքենաներ՝ գործարանը 20 օրում արտադրել է 2800 մեքենա։Քա՞նի մեքենա կարտադրի գործարանը 36 օրում, եթե օրական արտադրվող մեքենաների քանակը ավելացնի 12-ով։
Խնդիր 3։ Հյուսիսային դպրոց-պարտեզ
1000-ին ավելացրեք 40, ավելացրեք ևս 1000, գումարեք 30, հետո էլի 1000, գումարեք 20, էլի 1000 և 10։ Ի՞նչ ստացվեց։
Խնդիր 4։ Հյուսիսային դպրոց-պարտեզ
Քանի՞ քառակուսի կա նկարում։
-
«Լուցկին նաև խաղալի՞ք է»
Լուցկու հատիկներով խաղերը տեսանյութի միջոցով քննարկում ենք․
Խնդիր 1․ Երկու լուցկու հատիկ տեղափոխելով ստացիր ճիշտ մաթեմատիկական հավասարություն։
Խնդիր 2․ Չորս լուցկու հատիկ տեղափոխելով մեկ մեծ սլաքից ստացիր երկու փոքր սլաքներ։
Խնդիր 3․ Երկու լուցկու հատիկ տեղափոխիր այնպես, որ ծառը վերածվի վերև լողացող ձկան․
Արդյունքներ՝
Տեսազանգեր