Ճամփորդության վայր՝ Երևանի Էրեբունի վարչական շրջան, Էրեբունի փողոց, Էրեբունի թանգարան-արգելոց, Վարդավառի այգի/ Թոխմախի այգի/
Ճամփորդական նախագիծ՝ «Երևանյան բլուրներ» նախագծեր, Տեղեկատվական թերթիկների բաժանում, «Ճամփորդությամբ ուսուցում. հայրենագիտության արտագնա պարապմունք», «Մի պուրակի պատմություն կամ Երևանյան 30 պուրակներ».
Նպատակը՝ Հայրենագիտության արտագնա պարապմունք: Սովորողները կծանոթանան հնագույն արգելոցին, կուսումնասիրեն տարածքը, կտեսնեն մթա սեպագիր արձանագրությունը, պեղումների արդյունքում հայտաբերված խեցեղենը, կծանոթանան Ուրարտական թագավորության շրջանում ամենահզոր ՝ Էրեբունի քաղաքի պատմությանը: Կդիտարկենք Վարդավառի այգին որպես էկոլոգիական նմուշ, կփորձենք հասկանալ, որպես արհեսական լճակ ինչ էկոլոգիական վիճակում է: Անցորդներին կբաժանենք տեղեկատվական թերթիկներ,այգու ֆուտբոլային դաշտում կխաղանք համայնքի երեխաների հետ:
Ճամփորդության մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանցիներ
Երթուղի՝ Բաբաջանյան փողոց-Իսակովի պողոտա-Գարեգնին Նժդեհի հրապարակ-Նժդեհի փողոց-Արցախի փողոց-Էրեբունի փողոց
Պատասխանատու՝ Սոնա Փափազյան
Օգնական՝ Անի Միրզոյան
Օր՝ նոյեմբերի 20, 4.2 դասարան
Օր՝ դեկտեմբերի 4, 4,1 դասարան
Ժամ՝ 10:00-14:00
Ճամփորդության նախապատրաստական աշխատանք՝ Սովորողները իրեն բլոգներում կատարել են որոնողական աշխատանք այցելվող վայրի մասին: Քարտեզագրում:
Ճամփորդությունից հետո ակնկալվող արդյունք՝ սովորողների մոտ թիմային աշխատանք կատարելու ունակությունների զարգացում, ամրապնդում: Ուրարտական թագավորության ժամանակ գոյություն ունեցած հզորագույն քաղաքի մասին տեղեկությունների հավաքագրում, ամրապնդում: Արդյունքը՝ բլոգներում:
Արդյունքներ․