Posted in Ընտրությամբ գործունեություն

Փաթեթ 2

1․

  Screenshot_1

(A) 6

(B) 7

(C) 8

(D) 10

(E) 15

2. Արթուրն ուներ անցքերով 10 միանման մետաղե ձող (նկար 1): Նա դրանք զույգ
առ զույգ միացրեց և ստացավ 5 երկար ձող (նկար 2): Ստացված ձողերից ո՞րն է
ամենաերկարը:

Screenshot_3

(A) (B) (C) (D) (E) 

3. Ի՞նչ թիվ է թաքնված քառակուսու հետևում:

Screenshot_4

(A) 3

(B) 4

(C) 5

(D) 6

(E) 7

4. Նկարում պատկերված է կղզի՝ ափագծով և մի քանի ուրախ գորտով: Գորտերից քանի՞սն է նստած կղզում։

Screenshot_5

(A) 4

(B) 5

(C) 6

(D) 7

(E) 9

5. Թիվն ունի երկու թվանշան: Այդ թվանշանների արտադրյալը 15 է: Որքա՞ն է այդ
թվանշանների գումարը:

(A) 2

(B) 4

(C) 6

(D) 8

(E) 10

6. 

Screenshot_6

(A) (B) (C) (D) (E) 

7. Դավիթն ուզում է նկար 1-ում բերված պատկերից կտրել միանման եռանկյուններ, որոնցից մեկը ցույց է տրված նկար 2-ում: Քանի՞ այդպիսի եռանկյուն նա կստանա:

Screenshot_7.png
(A) 8

(B) 12

(C) 14

(D) 15

(E) 16 

8. Գոռն ուներ 7 խնձոր և 2 բանան: Նա 2 խնձոր տվեց Անիին, որն իր հերթին մի քանի բանան տվեց Գոռին: Անին քանի՞ բանան տվեց Գոռին, եթե դրանից հետո Գոռն ուներ հավասար քանակով բանան և խնձոր:
(A) 2

(B) 3

(C) 4

(D) 5

(E) 7
9.  Քանի՞ սպիտակ խորանարդիկ կա նկարում:

Screenshot_8
(A) 10

(B) 22

(C) 24

(D) 14

(E) 25 

10. Չմշկորդների մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում էր 10 մարզիկ: Այն չմշկորդների թիվը, որոնցից առաջ անցավ Աշոտը, 3-ով ավելի էր այն չմշկորդների թվից, ովքեր առաջ անցան Աշոտից: Ո՞ր տեղը գրավեց Աշոտը:

(A) 1

(B) 3

(C) 4

(D) 6

(E) 7 

11. Տիգրանն ունի 4 խաղալիք՝ մեքենա, գնդակ, զինվոր և նավ: Նա ուզում է խաղալիքները մի շարքով դասավորել դարակի վրա այնպես, որ նավն էլ լինի մեքենայի կողքին, զինվորն էլ: Տիգրանը քանի՞ եղանակով կարող է խաղալիքները դարակի վրա դասավորել այնպես, որ նշված պայմանները բավարարվեն:

(A) 2

(B) 4

(C) 5

(D) 6

(E) 8 

12. Ունենք երեք թափանցիկ թիթեղ, որոնք ներկված են նկարում բերված ձևով: Մենք կարող ենք միայն պտտել այդ թիթեղները՝ առանց դրանք շրջելու: Եթե այդ երեք թիթեղները դնենք իրար վրա այնպես, որ նրանց եզրերն ամբողջությամբ համընկնեն, և վերևից նայենք ստացված քառակուսուն, ապա ամենաշատը քանի՞ սև վանդակ կտեսնենք:

Screenshot_9
(A) 5

(B) 6

(C) 7

(D) 8

(E) 9

13.

2, 3, 5, 6 և 7 թվերը գրում են նկարում բերված պատկերի վանդակներում այնպես, որ տողում գրված թվերի գումարը հավասար լինի սյունակում գրված թվերի գումարին: Ի՞նչ թիվ կարող է գրված լինել պատկերի կենտրոնական վանդակում:

Screenshot_10

(A) միայն 3

(B) միայն 5

(C) միայն 7

(D) 5 կամ 7

(E) 3, 5 կամ 7

14. Գայանեն նկարում է խոզ, շնաձուկ ու ռնգեղջյուր և նկարներից յուրաքանչյուրը կտրում երեք մասի, ինչպես ցույց է տրված նկարում: Կտրած մասերից նա կարող է ստեղծել տարբեր կենդանիներ՝ իրար միացնելով մեկ գլուխ, մեկ միջնամաս և մեկ վերջնամաս: Գայանեն քանի՞ տարբեր երևակայական և իրական կենդանիներ կարող է ստեղծել:

Screenshot_11

(A) 30

(B) 27

(C) 15

(D) 9

(E) 3

15.  Անահիտը, Բաբկենը, Գոհարը, Դավիթը և Եսթերը շաբաթ և կիրակի օրերին բլիթներ էին թխում: Երկու օրում Անահիտը թխեց 24 բլիթ, Բաբկենը՝ 25, Գոհարը՝ 26, Դավիթը՝ 27, Եսթերը՝ 28: Երկու օրում նրանցից մեկը թխել էր 2 անգամ ավելի բլիթ, քան միայն շաբաթ օրը, մյուսը՝ 3 անգամ ավելի, մեկ ուրիշը՝ 4 անգամ ավելի, մեկ ուրիշը՝ 5 անգամ ավելի, մեկ ուրիշն էլ՝ 6 անգամ ավելի բլիթ: Ո՞վ էր շաբաթ օրը թխել ամենաշատ բլիթները:

(A) Անահիտը

(B) Բաբկենը

(C) Գոհարը

(D) Դավիթը

(E) Եսթերը

16. Գոհարը գնեց երեք խաղալիք: Առաջին խաղալիքի համար նա վճարեց իր ունեցած ամբողջ գումարի կեսը և ևս 100 դրամ: Երկրորդ խաղալիքի համար նա վճարեց մնացած գումարի կեսը և ևս 200 դրամ: Երրորդ խաղալիքի համար նա վճարեց մնացած գումարի կեսը և ևս 300 դրամ՝ այդպիսով ծախսելով իր ունեցած ամբողջ գումարը: Գոհարը քանի՞ դրամ ուներ սկզբում:

(A) 3600 դրամ

(B) 4500 դրամ

(C) 3400 դրամ

(D) 6500 դրամ

(E) 10000 դրամ

17. 100 թիվը բազմապատկում են 2-ով կամ 3-ով, ապա արդյունքին գումարում 1 կամ 2 և այնուհետև ստացված արդյունքը բաժանում 3- ի կամ 4- ի: Վերջնական արդյունքը
բնական թիվ է: Ո՞րն է այդ թիվը:

(A) 50

(B) 51

(C) 67

(D) 68

(E) Հնարավոր է ստանալ մեկից ավելի արդյունք

18.  Տրամաբանական հարցեր

19. Մաթեմատիկական խաղ

Մաթեմատիկական խաղ

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s