Բանջարեղենի օգտակարությունը
նախագծի շրջանականերում երկարացված օրվա
ճամբարականները իրենց բլոգներում պատմեցին տարբեր տեսակի բանջարեղենների
օգտակարության մասին
Պետրոս Խիլոյան
Քաղցր և խրթխրթան գազարը կազմում է սննդակարգի կարևոր բաղկացուցիչ մասը: Բացի հյութեղ համից, այն պարունակում է բետա կարոտին և այլ օգտակար բաղադրիչներ` ինչպես օրինակ A վիտամին, հանքանյութեր և հակաօքսիդանտներ: Գազար առաջարկում է մի շարք առողջարար հատկություններ, հատկապես աչքերի, մաշկի, մարսողական համակարգի և ատամների համար: Գազարը հաճախ ընդգրկում են հյութային թերապիայի մեջ որոշակի հիվանդությունների բուժման համար: Գազարը ի սկբանե աճեցվել է բուժական նպատակով: Այս բանջարեղենը կարելի է ուտել հում կամ պատրաստված:Այն ծառայում է որպես ճարպի փոխարինիչ և խտացնող միջոց` ապուրներում:
Արգիշտի Ղարիբյան
Կաղամբ լատիներեն Brassica, կաղամբազգիների խաչածաղկավորների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ (Cruciferae) ընտանիքի Brassica ցեղին պատկանող բանջարեղեն, որը մշակվում է կլիմայական բոլոր գոտիներում։ Հանդիսանում է հնագույն բանջարային մշակովի բույսերից և ունի հազարամյակների պատմություն։
Սեդրակյան Վահան
Գազարի արմատը հաստ է, մսալի, կոնուսաձև կամ գլանաձև։ Գազարը լինում է դեղին, կարմիր կամ սև գույնի։ Ցողունը բարձրանում է մինչև 60 սմ, ճյուղավորված է։ Տերևները բազմափետրավոր են։ Ծաղիկները մանր են, հավաքված բարդ հովանոցում, առանց ծաղկաբաժակի։ Պսակը փոքր է, կազմված հինգ մանր պսակաթերթերից։ Առէջները հինգն են։ Գազարը ծաղկում է ամռան սկզբին։
Երկամյա բույս է։ Առաջին տարում ձևավորվում են տերևային վարդակը և արմատապտուղը, երկրորդում՝ ծաղկում է և սերմ տալիս։ Արմատապտուղը մսալի է, գլանաձև, իլիկաձև՝ բութ կամ սուր ծայրով, կարմիր, սպիտակ, դեղին, երբեմն՝ մուգ կապտավուն։ Տերևները բարդ փետրաձև են՝ խիստ կտրտված, նշտարաձև բլթակներով։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ, բաց վարդագույն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը երկսերմիկ է։
Արամ Խաչատրյան
Բադրիջանի պտուղների չոր նյութը կազմում է 7-12%, իսկ շաքարը՝ 3-4%։ Բացի այդ, բադրիջանի պտուղները պարունակում են 0,034% ֆոսֆոր, 0,001% երկաթ և 0,01% կիր, որոնք շատ անհրաժեշտ են մարդու օրգանիզմի համար։ Բադրիջանը վիտամիններով առանձնապես հարուստ չէ, թեև պարունակում է որոշ քանակությամբ B2, PP և C վիտամիններ։
Պտուղը պարունակում է չոր նյութեր, շաքարներ, սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ, կալցիումի, ֆոսֆորի, երկաթի և այլ աղեր։ Սմբուկը ջերմա- և խոնավասեր է, սննդանյութերի նկատմամբ՝ պահանջկոտ։
Տիգրան Ղոչիկյան
Լոլիկ կամ պոմիդոր մորմազգիների ընտանիքին պատկանող մշակաբույս է։ Համարվում է ամենատարածված և արժեքավոր բանջարային կուլտուրաներից մեկն աշխարհում։ Օգտագործվում է տարբեր տեսակի կերակուրների մեջ՝ եփած, խորոված, թարմ վիճակում, որպես աղցան, ինչպես նաև թթու և աղը դրած վիճակում։