Աշխատանքային շաբաթվա ամեն օրը սկսվում էր առավոտյան ընդհանուր պարապմունքով։ Երգում էինք «Հո՜յ, Նազան պարերգը, «Էսօր ուրբաթ է», «Կաքավիկ», «Սոնա յար» և այլ երգեր։ Ընդհանուր պարապմունքից հետո ըստ մեր աշխատակարգի անցնում էինք գործի։ Շաբաթվա ընթացքում վերանորոգեցինք մարզասրահը և գրասենյակը։ Մաքրեցինք դասասենյակները և դպրոցի տարածքը։ Կատարեցինք արքայանարինջի չրի նախապատրաստում։
Շաբաթը լի էր սեմինարներով, մարմարյա սրահի ընդհանուր պարապմունքներով և դպրոցի այլ աշխատանքներով։