22․10․2019-23․10․2019
1․ Առավելագույնը քանի՞ լիալուսին է կարող լինել մեկ տարվա ընթացքում, եթե հայտնի է որ այն տեղի է ունենում 29 օրը մեկ:
1 ) 1
2) 12
3) 13
4) 29
2․ Քանի՞ թիվ կա 84-ից մեծ և 145-ից փոքր թվերի միջև։
1 ) 51
2) 12
3) 63
4) 61
3. Գտնել
35×4-35=?
արտահայտության արժեքի վերջին թվանշանը։
1) 8
2) 6
3) 5
4) 3
4․ Գտնել ամենամեծ յոթանիշ թվի թվանշանների գումարը։
1) 81
2) 63
3) 64
4) 21
5․ Խխունջը ցողունի երկայնքով օրվա ընթացքում բարձրանում է 3սմ, իսկ գիշերն իջնումէ 2սմ: 20սմ երկարությամբ ցողունի հիմքից սկսելով քանի՞օրում խխունջը կհասնի գագաթին:
1) 7
2) 18
3) 19
4) 20
6․ 8 8 8 8 8 8 8 8 թվանշանների միջև քանի հատ + նշանը դնելով է հնարավոր ստանալ 1000թիվը:
1) 5
2) 4
3) 5 և 4
4) այլ պատասխան:
7․ Գտիր այն թիվը, որը բաժանվում է 4-ի և 9-ի։ Ինչի է հավասար այդ թվի թվանշանների գումարը։
1) 8
2) 6
3) 9
4) 4
8․ Եթե Խաչիկը գնի 4 տետր, ապա նրա մոտ կմնա 100 դրամ, իսկ 7 տետր գնելու համար նրան չի բավարարում 80 դրամ: Պարզել, թե քանի՞ դրամ կա Խաչիկի մոտ:
9. Արմենն ու Վազգենը ունեն խնձորներ, ընդ որում Արմենի խնձորների քանակը Վազգենի խնձորների քանակի եռապատիկից 5 հատով պակաս է: Պարզել, թե քանի՞ խնձոր ունեն երկուսով միասին, եթե Արմենը Վազգենից 13 հատով ավել խնձոր ունի:
10. Առաջին պահեստում երկու անգամ ավելի շատ քարածուխ կա, քան երկրորդ պահեստում: Երբ առաջին պահեստ բերեցին 50տ, իսկ երկրորդ պահեստ 125տ քարածուխ, ապա երկու պահեստներում եղած քարածուխերի քանակը հավասարվեց: Պարզել, թե քանի՞ տ քարածուխ դարձավ երկու պահեստներում միասին:
11. Առաջին բանվորն աշխատել է 4 օր, օրական 7 ժամ, իսկ երկրորդ բանվորն աշխատել է 3 օր, օրական 8 ժամ: Նրանք միասին պատրաստել են 416 հատ դետալ, ընդ որում նրանք աշխատում են նույն արագությամբ: Պարզել, թե քանի՞ դետալ է պատրաստել առաջին բանվորը:
12. Հյուրանոցի 15 կենվորներով որոշեցին անցկացնել մրցույթ: Մրցույթի ամեն փուլից հետո ամենաքիչ միավոր ունեցողը խաղից դուրս էր գալիս: Առաջին օրն անցկացվեց 6 փուլ, երկրորդ օրը՝ 5 փուլ, իսկ երրորդ օրը մրցույթն ավարտվեց: Պարզել, թե քանի՞ փուլ անցկացվեց երրորդ օրը:
13. Հարսանիքի խմորեղենը պատրաստելու համար անհրաժեշտ է 56 հատ ձու: Խանութում ձու վաճառում են միայն վեց հատանոց տուփերով: Քանի՞ տուփ ձու պետք է գնել, որ հնարավոր լինի պատրաստել խմորեղենը:
14․ Մեկ բաժին աղցան պատրաստելու համար անհրաժեշտ է 1 լոլիկ և 2 վարունգ: 5 լոլիկից և 9 վարունգից քանի՞ բաժին աղցան կարելի է պատրաստել:
15. Գտնել օրինաչափությունը և նկարել հաջորդ թվանշանը:
16․
17․ Փորձիր
18․ Մաթեմատիկական խաղ