Սեմինար պարապմունք քոլեջում
Այս անգամ երկարացված օրվա կազմակերպիչների սեմնարը անցկացվեց ուսումնական ջերմոցում։
Ծանոթացանք սերմերի տեսակներին։ Կազմակերպեցինք և կատարեցինք սերմնահավաք։ Մեր հավաքած սերմերից առանձնացրեցինք այն սերմերը, որոնք պիտանի են ցանելու համար։ Ապա սովորեցինք ըստ չափսերի ճիշտ որոշել տնկելու հեռավորությունը և խորությունը։ Յուրաքանչյուրս տնկեցինք մեր հավաքած սերմերը, որոնց մշակմամբ ինքներս կզբաղվենք և արդյունքները կհրապարակենք։
Սեմինար պարապմունքի ընթացքում մեզ հյուր էր եկել Աշոտ Բլեյանը։ Ում հետ ունեցանք հետաքրքիր քննարկում ջերմոցի բույսերի վերաբերյալ։
Այս սեմինարի արդյունքում մասնակցենցինք «Սերմնացան» նախագծին։
Ծաղիկի օրագրում կարող եք տեսնել թե ծաղիկի աճման ընթացքը։