Posted in Ընտրությամբ գործունեություն

Մաթեմատիկա

15․10․2019-16․10․2019

1.  Հետևյալ թվերից ո՞րն է ամենափոքրը.

1) 1001

2) 969

3) 990

4) 971
2.  Ո՞ր թիվն է գրառված նկարում:

1
1) 675

2) 657

3) 576

4) 567

3. Գտնել 1, 2, 4, 7, 11, .. հաջորդականությունում գրված թվերի օրինաչափությունը և գտեք
հաջորդ թիվը:

1) 16

2) 17

3) 15

4) 18
4. Գրիգորի մայրը պատրաստել է երեք տեսակ կարկանդակներ: Հայտնի է, որ կարտոֆիլով
կարկանդակների քանակը 4-ով պակաս է պանրով կարկանդակների քանակից, իսկ մսով
կարկանդակները 5-ով ավելի են կարտոֆիլով կարկանդակների քանակից: Ո՞ր տեսակ
կարկանդակներն են ամենաշատը:

1) կարտոֆիլով

2) մսով

3) պանրով

4) հնարավոր չէ ասել

5. Ուղիղ գծի վրա նշված են 4 տարբեր կետեր: Քանի՞ հատ հատված կա, որոնց ծայրակետերն
այդ կետերից են:

1) 3

2) 4

3) 5

4) 6

6․ Օղակը 7 տեղից կտրել են: Քանի՞ մասի է բաժանվել այն:

1) 7

2) 8

3) 5

4) 3

7. Հետևյալ թվերից ո՞րն է ամենալավը նկարագրում ջերմաչափի ցուցմունքի արժեքը (տես նկարը):

Screenshot_11

 

 

1) 32

2) 35

3) 27

4) 30

 

 

8. Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3
աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:

1) 5

2) 4

3) 3

4) երբեք չի հավասարվի

9. Գումարման գործողության մեջ 3 թվանշաններ ջնջվել են: Գտնել
ջնջված թվանշանների գումարը:

Screenshot_12

 

1) 15

2) 16

3) 17

4) 18

 

10. 217մետր երկարություն ունեցող գնացքը բաղկացած է 7 մարդատար և 20 բեռնատար
վագոններից: Մեկ մարդատար վագոնի երկարությունը 11մ է։ Քանի՞ մետր է մեկ բեռնատար վագոնի երկարությունը։

1) 5

2) 8

3) 7

4) 6

11. Դարակում կա 7 հատ սպիտակ, 8 հատ կապույտ և 5 հատ սև գնդիկ: Առանց նայելու քանի՞
գնդիկ է պետք վերցնել դարակից, որ նրանց մեջ լինեն բոլոր գույնի գնդիկներ:

1) 13

2) 16

3) 20

4) այլ պատասխան

12. Դասարանի 30 աշակերտներից 17-ը խաղում են շախմատ, 11-ը խաղում են շաշկի: Դասարանի աշակերտներից քանի՞սը չեն խաղում ո՛չ շախմատ, ո՛չ շաշկի:

1) 2

2) 5

3) 9

4) 19

13. Գտնել նկարում պատկերված ուղղանկյան պարագիծը, եթե փոքրիկ վանդակի կողմի երկարությունը մեկ միավոր է:

Screenshot_13

 

 

1) 16

2) 22

3) 24

4) 32

 

14. Պարզել օրվա ժամը, եթե հայտնի է, որ կեսօրից անցել է 3 անգամ ավելի շատ ժամանակ,
քան մնացել է օրվա ավարտին:

14

 

1) առավոտ 08:00

2) առավոտ 09:00

3) 20:00

4) 21:00

 

15.  Առաջին դաշտից հավաքեցին 1800կգ կարտոֆիլ, իսկ երկրորդ դաշտից՝ 3 անգամ ավելի քիչ: Քանի՞ պարկում է հնարավոր լցնել ողջ կարտոֆիլը, եթե մեկ պարկում տեղավորվում է 40կգ կարտոֆիլ:

16․ Քանի՞ գրամ ներկ է անհրաժեշտ նկարում պատկերված տուփը բոլոր կողմերից ներկելու համար, եթե մեկ վանդակը ներկելու համար ծախսվում է 4 գրամ ներկ:

Screenshot_14

17․ Մի շարքում կանգնած են Անին, Դավիթը, Սյուզին, Նարեկը և Արենը: Անին գտնվում է Սյուզիից ձախ, բայց Նարեկից աջ: Նարեկն ու Արենը իրար կողք կանգնած չեն, իսկ Դավիթը չի գտնվում ո՛չ Նարեկի կողքը, ո՛չ Արենի կողքը, ո՛չ էլ Անիի կողքը: Ի՞նչ հերթականությամբ են կանգնած նրանք:

18․  Տեղափոխել 3 փայտիկ այնպես, որ ստացվի 5 հատ եռանկյուն։

 

 

 

 

 

 

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s