15․10․2019-16․10․2019
1. Հետևյալ թվերից ո՞րն է ամենափոքրը.
1) 1001
2) 969
3) 990
4) 971
2. Ո՞ր թիվն է գրառված նկարում:

1) 675
2) 657
3) 576
4) 567
3. Գտնել 1, 2, 4, 7, 11, .. հաջորդականությունում գրված թվերի օրինաչափությունը և գտեք
հաջորդ թիվը:
1) 16
2) 17
3) 15
4) 18
4. Գրիգորի մայրը պատրաստել է երեք տեսակ կարկանդակներ: Հայտնի է, որ կարտոֆիլով
կարկանդակների քանակը 4-ով պակաս է պանրով կարկանդակների քանակից, իսկ մսով
կարկանդակները 5-ով ավելի են կարտոֆիլով կարկանդակների քանակից: Ո՞ր տեսակ
կարկանդակներն են ամենաշատը:
1) կարտոֆիլով
2) մսով
3) պանրով
4) հնարավոր չէ ասել
5. Ուղիղ գծի վրա նշված են 4 տարբեր կետեր: Քանի՞ հատ հատված կա, որոնց ծայրակետերն
այդ կետերից են:
1) 3
2) 4
3) 5
4) 6
6․ Օղակը 7 տեղից կտրել են: Քանի՞ մասի է բաժանվել այն:
1) 7
2) 8
3) 5
4) 3
7. Հետևյալ թվերից ո՞րն է ամենալավը նկարագրում ջերմաչափի ցուցմունքի արժեքը (տես նկարը):

1) 32
2) 35
3) 27
4) 30
8. Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3
աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:
1) 5
2) 4
3) 3
4) երբեք չի հավասարվի
9. Գումարման գործողության մեջ 3 թվանշաններ ջնջվել են: Գտնել
ջնջված թվանշանների գումարը:

1) 15
2) 16
3) 17
4) 18
10. 217մետր երկարություն ունեցող գնացքը բաղկացած է 7 մարդատար և 20 բեռնատար
վագոններից: Մեկ մարդատար վագոնի երկարությունը 11մ է։ Քանի՞ մետր է մեկ բեռնատար վագոնի երկարությունը։
1) 5
2) 8
3) 7
4) 6
11. Դարակում կա 7 հատ սպիտակ, 8 հատ կապույտ և 5 հատ սև գնդիկ: Առանց նայելու քանի՞
գնդիկ է պետք վերցնել դարակից, որ նրանց մեջ լինեն բոլոր գույնի գնդիկներ:
1) 13
2) 16
3) 20
4) այլ պատասխան
12. Դասարանի 30 աշակերտներից 17-ը խաղում են շախմատ, 11-ը խաղում են շաշկի: Դասարանի աշակերտներից քանի՞սը չեն խաղում ո՛չ շախմատ, ո՛չ շաշկի:
1) 2
2) 5
3) 9
4) 19
13. Գտնել նկարում պատկերված ուղղանկյան պարագիծը, եթե փոքրիկ վանդակի կողմի երկարությունը մեկ միավոր է:

1) 16
2) 22
3) 24
4) 32
14. Պարզել օրվա ժամը, եթե հայտնի է, որ կեսօրից անցել է 3 անգամ ավելի շատ ժամանակ,
քան մնացել է օրվա ավարտին:

1) առավոտ 08:00
2) առավոտ 09:00
3) 20:00
4) 21:00
15. Առաջին դաշտից հավաքեցին 1800կգ կարտոֆիլ, իսկ երկրորդ դաշտից՝ 3 անգամ ավելի քիչ: Քանի՞ պարկում է հնարավոր լցնել ողջ կարտոֆիլը, եթե մեկ պարկում տեղավորվում է 40կգ կարտոֆիլ:
16․ Քանի՞ գրամ ներկ է անհրաժեշտ նկարում պատկերված տուփը բոլոր կողմերից ներկելու համար, եթե մեկ վանդակը ներկելու համար ծախսվում է 4 գրամ ներկ:

17․ Մի շարքում կանգնած են Անին, Դավիթը, Սյուզին, Նարեկը և Արենը: Անին գտնվում է Սյուզիից ձախ, բայց Նարեկից աջ: Նարեկն ու Արենը իրար կողք կանգնած չեն, իսկ Դավիթը չի գտնվում ո՛չ Նարեկի կողքը, ո՛չ Արենի կողքը, ո՛չ էլ Անիի կողքը: Ի՞նչ հերթականությամբ են կանգնած նրանք:
18․ Տեղափոխել 3 փայտիկ այնպես, որ ստացվի 5 հատ եռանկյուն։
