Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ
Մասնակիցներ` երկարացված օրվա ճամբարականներ
Ժամկետը` հոկտեմբեր-նոյեմբեր
Նպատակը՝ Ձեռք բերել տեխնոլոգիական հմտություններ։ Սովորողներին (4-րդ դասարանի երկարացված օրվա ճամբարականներին) ծանոթացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի (Արևմտյան դպրոց-պարտեզի) կրտսեր ընկերների հետ։
Խնդիրները՝
- Երևակայության զարգացում
- Ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- ուսումնասիրելու, դիտարկելու հմտությունների զարգացում
Ընթացքը՝
Արևմտյան դպրոց-պարտեզի երկարացված օրվա ճամբարականների հետ պատրաստում ենք թևնոցներ ժապավենից։
Անհրաժեշտ նյութեր՝
- Գունաոր ժապավեններ
- Մառկեռ
- Գուաշ
- Մկրատ
Պատրաստման եղանակը՝
- Կտրատել ժապավենը
- Մառկեռով վրան գրել <<Փոքրիկ Սեբաստացի>>
- Նկարել գուաշով
Արդյունքները՝
- Պատրաստած թևնոցները 4-րդ դասարանի երկարացված օրվա ճամբարականները կնվիրեն 1-ին դասարանցիներին։
- Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում