01․10․2019-02․10․2019
1․ Երկու հարազատ եղբայրներից յուրաքանչյուրը ունի 1 քույր։ Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։
2․ Արտահայտության մեջ 2 թվանշաններ ջնջվել են: Գտնել ջնջված թվանշանների գումարը:
2666 + ∗∗25 = 7091
3․ Օգտագործելով «-» նշանը (հուշում` 5 անգամ)` ստացեք հավասարություն:
8 7 6 5 4 3 2 1 = 12
4․ Հաշվիր
5. Համաձայն ես արդյո՞ք 786523 թվի վերաբերյալ հետևյալ պնդմանը:
«Այս թվի երկրորդ կարգում կա 2 տասնյակ»
6․ Գրիր պատկերների անունները։ Նկարիր այլ երկրաչափական պատկերներ։

7․ Քանի քառակուսի կա այս նկարում։

8․ Դասարանի աշակերտները կանգնել են 12 շարքով, յուրաքանչյուր շարքում 2 աշակերտ։ Քանի աշակերտ կա դասարանում։
9․ Երկու մառաններում 1183 շիշ գինի կա։ Առաջինում երկրորդից 183-ով ավելի է։ Ամեն մառանում քանի՞ շիշ գինի կա։
10․ 2 գյուղացի 2 մետր ակոսը փորում են 2 ժամում։ Քանի՞ գյուղացի 5 ժամում 5 մետր ակոս կփորեն։
11․65 մարզիկներից բաղկացած թիմը ժամանում է հյուրանոց: Հյուրանոցում կան միայն 3 և 4 տեղանոց համարներ: Ամենաքիչը քանի՞ սենյակ պետք է վերցնել, մարզիկներին տեղավորելու համար։
12․ Օգնիր տղաներին լուծել հավասարումը։ Որոշիր, թե յուրաքանչյուր միրգը ո՞ր թվին է համապատասխանում, թվերը գրիր համապատասխան վանդակներում և կատարելով թվաբանական գործողությունը, գտիր, թե քանի տարեկան է հսկան։

13․ Մաթեմատիկական խաղ