24․09․2019
25․09․2019
1․ Ջրավազանում ջուր կարող է լցվել 2 խողովակներից: Առաջին խողովակով մեկ ժամում լցվում է 120լ ջուր, իսկ երկրորդով՝ 140լ: Քանի՞ լիտր ջուր կլցվի ջրավազանում 5 ժամվա ընթացքում, եթե խողովակները միաժամանակ բացվեն:
2․ Մենք երեք հոգի ենք` ես, մայրս ու հայրս: Բոլորս միասին 80 տարեկան ենք: Մայրս ինձանից մեծ է 7 անգամ, իսկ հայրս` 8:
Իմացիր քանի՞ տարեկան են հայրս ու մայրս, և քանի՞ տարեկան եմ ես:
3․ Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:
4․ 5 երեխա՝ յուրաքանչյուրի ձեռքին 2-ական տոպրակ, և ամեն տոպրակում՝ 4-ական գնդակ: Քանի՞ գնդակ էին տանում երեխաները մարզադաշտ:
5․ Եթե գումարենք ամենամեծ քառանիշ թվի թվանշանները, կստացվի 36։ Ինչի՞ է հավասար ամենամեծ քառանիշ թվի թվանշանների արտադրյալը։
6․ 4 հատ 4-ով ստացիր 60։
7․ Եռանկյան պարագիծը 102 սմ է: Նրա մի կողմի երկարությունը 27 սմ է, երկրորդինը՝ 10 սմ-ով ավելի: Գտի՛ր երրորդ կողմի երկարությունը:
8․ Փակագծերը դի՛ր այնպես, որ ստանաս ճշմարիտ հավասարություն։
ա․ 4500 ։ 300 – 40 x 5 + 48 = 93
բ․ 5600 ։ 700 – 40 x 7 – 280 = 8
գ․ 3200 ։ 40 + 20 x 8 – 100 = 32
9. Կռահեք բաց թողնված թիվն ու տառը:
10. Հասկանալով, թե ինչպես է ստացվել առաջին տողի փակագծում գրված թիվը, լրացրեք երկրորդ փակագիծը․
12 (56) 16
17 ( ) 21
11. 2, 3 և 4 թվերը և ևս մեկ անհայտ թիվ գրված են 2×2 աղյուսակի
վանդակներում: Հայտնի է, որ առաջին տողում գրված թվերի գումարը 9 է,
երկրորդ տողում գրված թվերինը` 6: Ինչի է հավասար անհայտ թիվը։
12․ Վահեն բարձրահասակ է Արմինեից և ցածրահասակ` Կարենից: Արամը
բարձրահասակ է Գոռից և ցածրահասակ` Վահեից: Ո՞վ է ամենաբարձրահասակը:
13. Պետրոսը պատրաստել էր մի քանի ձնագնդիկ մինչև խաղը սկսելը: Խաղի ընթացքում նա
պատրաստեց ևս 17 ձնագնդիկ, իսկ մյուս տղաների վրա շպրտեց 21 ձնագնդիկ: Խաղից
հետո նրա մոտ մնաց 15 ձնագնդիկ: Քանի՞ ձնագնդիկ էր պատրաստել Պետրոսը խաղից
առաջ:
14.
15. Մաթեմատիկական խաղ