Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Ճամփորդության օր՝ սեպտեմբերի 23
Տևողություն՝ 14։00-16։30
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ (երկարացված օրվա ճամբարականներ, առավելագույնը 25 հոգի)
Վայրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Ծրագիր՝ ԿենԹո 150 (կրթական ծրագիր, որն իրենից ներկայացնում է այլընտրանքային եղանակ՝ Կոմիտասին և Թումանյանին առավել լավ ճանաչելու)
Նպատակը՝ Կոմիտասյան օրեր նախագծի շրջանակներում սովորողը առաավել մանրամասն կծանոթանա Կոմիտասի և Թումանյանի կյանքին և ստեղծագործական գործունեությանը, կբացահայտի Կոմիտասի և Թումանյանի ընդհանրություններն ու տարբերությունները։
Նախապատրաստական աշխատանքներ՝
Սովորողները համացանցից և գրքերից տեղեկատվություն կհավաքեն Կոմիտասի և Թումանյանի մասին, կծանոթանան ստեղծագործություններին առավել մանրամասն, կգտնեն նմանություներ նրանց արված աշխատանքներում։
Ընթացք՝ Կրթական ծրագիր ԿենԹո 150
Կրթական ծրագիրը միտված է քարտերի, տեսագրությունների միջոցով անդրադառնում են հեղինակների կյանքի և ստեղծագործությունների այն հատվածին, որը այդքան էլ ուսումնասրված չէ։ Կրթական ծրագրի առավելությունն այն է, որ երեխաները այլընտրանքային կերպով ստանում են անհրաժեշտ և խորը գիտելիքներ։
Արդյունք՝ Երեխաները իրենց ուսումնասիրած աշխատանքի հիման վրա ձեռք կբերեն առավել արմատական գիտելիքներ Կոմիտասի և Թումանյանի մասին, այլընտրանքային տեղեկատվությունը և կրթական ծրագրի գործընթացը կօգնի ավելի վառ հիշել ստացած իմֆորմացիան։
Արդյունքում՝ օրվա մասին պատմող տեսանյութեր, ռադիոնյութեր, նկարաշարեր, տեքստային պատումներ սովորողների բլոգերում:
Ճամփորդության ծախսեր՝ ճանապարհածախս, տոմսի արժեք՝ 1000 դրամ:
Արդյունքներ՝