19․09․2019 — 23.09.2019
Կատարիր անավարտ թողած առաջադրանքները․ 17․09․2019թ
1․ Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3 աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:
2․ Աշակերտը, կարդալով օրական 10 էջ, 6 օրվա ընթացքում կարդացել է գրքի կեսը։ Քանի՞ էջ կա գրքում։
3․ Դերձակն ունի բամբակե գործվածքի 16 մետր երկարությամբ մի կտոր։ Նա ամեն օր կտրում է 2 մետր այդ կտորից։ Քանի՞ օր հետո կկտրի վերջին կտորը։
4․ Քանի՞ կատու է հարկավոր 100 մուկ 100 րոպեում բռնելու համար, եթե 5 կատուն 5 մուկը բռնում է 5 րոպեում:
5․ Ավտոբուսում ուղևոր չկար, և ահա առաջին կանգառում նստեցին 5 ուղևոր։ Հաջորդ կանգառում նրանց ավելացան ևս 5 հոգի։ Մյուս կանգառում 3 ուղևոր իջան, իսկ 4-ը նստեցին։ Մյուս կանգառում ուղևորները պակասեցին 6-ով, իսկ հաջորդին ավելացան 10 հոգով։ Քանի՞ կանգառ կար։
6․ Հայրը 65 տարեկան է, դուստրը՝ 41։ Քանի՞ տարեկան էր հայրը, երբ դուտրը 16 տարեկան էր։
7․ Ունենք երեք աշակերտ` Արման, Ալենը, Սամվել:
ա/ Քանի եղանակով է հնարավոր ընտրել մեկին հերթապահ:
բ/Քանի եղանակով է հնարավոր ընտրել երկու սովորողի հերթապահ:
գ/Քանի եղանակով է հնարավոր ընտրել երեք սովորողի հերթապահ:
8․ Լուծել խաչբառը։
9․ Սկյուռիկը 10 րոպեում ուտում է 8 ընկույզ։ Քանի՞ րոպեում սկյուտը կուտի 40 ընկույզ։
10․ Բրուտը մեկ օրում պատրաստում էր 5 կճուճ։ Նոր սարք տեղադրելուց հետո նա սկսեց 1օրում 3 կճուճով ավելի պատրաստել։ Քանի՞ կճուճ կպատրաստի բրուտը 7 օրում։
11․ Մաթեմատիկական խաղ
12․Մաթեմատիկական խաղ