17․09․2019
18.09.2019
1. Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք մենք ուտում
շաբաթվա ընթացքում։
2․ Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի
տոմսը 1 եվրոյով ավելի էժան է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու
երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:
3․Մարիամն իր մայրիկին, տատիկին, հորաքրոջն ու երկու քույրերից յուրաքանչյուրին
տվեց մեկական փունջ ծաղիկներ: Պատասխաններում նշված ծաղկեփնջերից ո՞ր
փունջն էր մայրիկի համար, եթե դու գիտես, որ`
- քույրերի և հորաքրոջ ծաղիկները նույն գույնի են.
- տատիկը վարդեր չի ստացել: (պատասխանը ներկիր կարմիր գույնով)
(A) դեղին կակաչներ
(B) վարդագույն վարդեր
(C) կարմիր մեխակներ
(D) դեղին վարդեր
(E) դեղին մեխակներ
4. Անահիտն ունի 37 մատիտ: Նրա ընկերուհի Լուսինեն ասաց. «Եթե քո մատիտներից 10 հատն
ինձ տաս, մենք երկուսս էլ կունենանք նույն քանակով մատիտներ»: Քանի՞ մատիտ ունի
Լուսինեն:
5․
(A) Բազմապատկել 3-ով
(B) Գումարել 2-ով
(C) Հանել 1
Ի՞նչ հերթականությամբ կարող ենք կատարել գործողությունները 3 թվից 14 թիվը ստանալու համար։
6․ Հյուրանոցում քանի՞ երկու տեղանոց սենյակ է հարկավոր ավելացնել 5 հատ երեք
տեղանոց սենյակներին` 21 հյուր ընդունելու համար:
7․ Քանի՞ երկնիշ թիվ կա, որի աջ կողմի նիշը մեծ է ձախ կողմի նիշից:
Արագ պատասխաններով հարցեր
8․ Աշոտի մայրը ունի երեք որդի։ Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրիկինը՝ Արայիկ։ Ինչպե՞ս են անվանում նրա մյուս՝ երրորդ որդուն։
9․ Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հոտ գնացին սունկ հավաքելու։ Ընդամենը քանի՞ հոգի գնաց սունկ հավաքելու։
10․ Հայր ու որդի 2 ժամ թենիս խաղացին։ Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը։
11․ Տեղադրիր 3×3 չափի քառակուսիում 1-9 թվերը այնպես, որ քառակուսիու բոլոր տողերում, սյուներում, անկյունագծերում գրված թվերի գումարը նույնը լինի:
12․ Գտիր այն թիվը, որն ինքն իրենով բազմապատկելիս կամ ինքն իրեն գումարելիս արդյունքը չի փոխվում:
13․ Ուշադիր դիտեք նկարը և փորձեք պատասխանել տրված հարցերին։
1. Քանի արշավական է ապրում այս ճամբարում։
2. Ե՞րբ են նրանք այստեղ եկել. այսօ՞ր, թե՞ մի քանի օր առաջ։
3. Ինչո՞վ են եկել։
4. Հեռո՞ւ է արդյոք մոտակա բնակավայրը ճամբարից։
5. Ո՞ր կողմից է փչում քամին՝ հյուսիսի՞ց, թե՞ հարավից։
6. Օրվա ո՞ր ժամային հատվածն է հիմա։
7. Ո՞ւր էր գնացել Արան։
8. Ո՞վ էր երեկ հերթապահը (տվեք անունը)։
9. Այսօր ո՞ր ամսվա ո՞ր օրն է։
14․
15. Մաթեմատիկական խաղեր