Մոնոպոլիան երկու և ավելի խաղացողների համար նախատեսված սեղանի խաղ է տնտեսական ռազմավարության ժանրում: Խաղի նպատակը, սկզբնական կապիտալը ռացիոնալ օգտագործելով, այլ խաղացողների սնանկությանը հասնելն է: «Մոնոպոլիա»-ն իրենից փաստացի ներկայացնում է քառակուսիներից կազմված խաղադաշտ, որը հերթով անցնում են շրջանով բոլոր խաղացողները: Երբ գալիս է խաղացողի քայլ կատարելու հերթը, նա զառի նետումով որոշում է, թե քանի քայլ է կատարելու խաղադաշտի վրա այդ նետումով (յուրաքանաչյուր քայլը համապատասխանում է զառի մեկ միավորին և խաղադաշտի մեկ միավորին): Ներկայումս գոյություն ունեն «Մոնոպոլիա»-ի համակարգչային բազում տարբերակներ, ինչպես նաև տարբերակներ բջջային հեռախոսների համար և այլն: Ներկայումս Մոնոպոլիա խաղացածների թիվը անցել է մեկ միլիարդը: Աշխարհում անցկացվում են Մոնոպոլիայի մրցույթներ (այդ թվում նաև առաջնություններ) մրցանակային ֆոնդերով:
Կանոնները`
Ակտիվով կանգնելով դաշտի վրա` խաղացողը կարող է ձեռք բերել այն, եթե այն ազատ է, իսկ եթե այն պատկանում է այլ խաղացողի, պետք է վճարի տվյալ դաշտի այցելության համար սակագին: Իրադարձություններով դաշտի այցելության դեպքում խաղացողը ցուցում է ստանում հետևել իրեն ընկած իրադարձությանը, օրինակ` ստանալ լրացուցիչ միջոցներ Բանկից (Բանկը ևս մի խաղացող է (չշահագրգռված), որը համագործակցում է խաղացողների հետ խաղում տեղի ունեցող իրադարձությունների միջոցով), իր միջոցների մի մասը տալ Բանկին, շարժվել այլ դաշտ, իր միջոցների մի մասը տալ ուրիշ խաղացողների, բաց թողնել հաջորդ քայլը, ստանալ լրացուցիչ քայլ և այլն:
Ռազմավարությունը`
Խաղում ակտիվները պատկանում են տարբեր ոլորտների (հնարավոր է փողոցների` կախված խաղի տարատեսակից), մի ոլորտում կարող են լինել երկուսից չորս կազմակերպություններ (ակտիվներ): Խաղադաշտում մի ոլորտի կազմակերպությունները, որպես կանոն, գտնվում են հարևանությամբ և նշվում են մեկ գույնով, ինչպես նաև նրանք ունեն միանման տնտեսական հատկանիշեր (գին, ստացված շահույթ): Միանման ակտիվներին տիրող խաղացողը դառնում է մոնոպոլիստ, ինչն ավելացնում է նրա շահույթը, ուստի խաղի ռազմավարությունը միանման քարտերի ձեռքբերումն է ոլորտի մոնոպոլիզացիայի համար: Տարբեր ոլորտներ տարբեր տնտեսական ազդեցություն են թողնում իրենց սեփականատիրոջ վրա, ուստի խաղի տարբեր փուլերում պետք է հավաքել տարբեր քարտեր (քարտը վկայում է կոնկրետ ակտիվի սեփականության իրավունքը)` սկզբում ավելի էժան, իսկ հետո ձեռք բերել և փոխանակվել ավելի թանկ ակտիվներով:
Խաղացողների կողմից որոշում ընդունելու հնարավորությունները բավական շատ են, ուստի հաղթական ռազմավարություն է համարվում գոյություն ունեցող հնարավորությունների խելացի համատեղումը դրամական միջոցների վերջնարդյունքի և խաղացողների թվի հետ:
Արդյունքներ՝