Առաջադրանքներ
10․09․2019
11․09․2019
1․ Քանի՞ տարբեր թվանշաններ են գործածված 8306388 թվի գրառման մեջ։
2․Մեքենան առաջին օրը անցավ 62կմ, երկրորդ օրը՝ 15կմ-ով ավելի։ Քանի՞ կիլոմետր անցավ մեքենան երկու օրում։
3․ Մի ծառին նստած էր 15 ճնճղուկ, իսկ մյուսին՝ 19։ Յուրաքանչյուր ծառից թռավ 7 ճնճղուկ, և յուրաքանչյուրին նստեց ևս 10 ճնճղուկ։ Ընդամենը քանի ճնճղուկ եղավ երկու ծառի վրա։
4․ Ի՞նչ թիվ պետք է գումարել 101-ին, որպեսզի արդյունքը հավասար լինի 258-ի և 49-ի գումարին։
5․ Կիրակի օրը թանգարան այցելեց 70 մարդ, երկուշաբթի հինգ անգամ պակաս, իսկ երեքշաբթի՝ երկու անգամ պակաս, քան երկուշաբթի։ Քանի՞ մարդ այցելեց թանգարան երեքշաբթի օրը։
6․ Տրված թվայն հաջորդականությունում օրինաչափություն գտիր և գրիր հաջորդ թիվը:
10, 18, 26, 34, 42,—
7․ Գրեք այն ամենափոքր քառանիշ թիվը, որը չի փոխվում նրա գրառման մեջ թվանշանների ցանկացած տեղափոխության դեպքում։
8․ Լուծեք թվաբանական խաչբառը։
9․ Լուծեք թվաբանական խաչբառը։
10․ Քանի՞ թվանշան էք տեսնում։ (գրեք թվանշանները)
11․ Ծորակից 6 րոպեում հոսում է 12 լ ջուր։ Որքա՞ն ջուր է հոսում այդ ծորակից 3 ժամում։
12․ Նավը 25 օրվա համար վերցրեց 3675կգ մթերք։ Օրական ամենաշատը քանի՞ կգ մթերք պետք է օգտագործվի որպեսզի եղած պաշարը բավարարի։
13․ Որ թվանշանը պետք է ձախից և աջից կցագրել 23 թվին, որպեսզի ստացված քառանիշ թիվը մեծ լինի 6000-ից և բաժանվի 3-ի։
14․ Ինչպե՞ս պետք է նետել թենիսի գնդակը, որ քեզ մոտ վերադառնա առանց որևէ մեկի միջամտության:
15․ Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված՝ ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն: