Posted in Ընտրությամբ գործունեություն

Մաթեմատիկա

Առաջադրանքներ

05․09․2019

09․09․2019

1․Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով

ա)

1)  364, 425, 12, 567

2)  455, 567, 789, 3

3)  17, 59, 318, 11

4)  265, 102, 97, 85

բ)

1)  27, 118, 361, 7

2)  12, 225, 1671, 110

3)  1212, 560, 430, 95

4)  426, 17, 3521, 116

2․ Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասհազարավորը 7 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3։

1) 734333

2) 374333

3) 473333

4) 347333

3. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 7։

1) 77727

2) 74772

3) 74727

4) 71727

4․ Գտի՛ր թիվը, որը 3-ի բաժանելիս ստացվում է 4 և 2 մնացորդ։

1) 15

2) 14

3) 13

4) 12

5․Գտի՛ր թիվը, որը 6-ի բաժանելիս ստացվում է 5 և 3 մնացորդ։

1) 31

2) 32

3) 33

4) 34

6․ Ջրավազանում կար 2400 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 3/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

————

7․ Արկղում կար 18 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 7/9 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

———-

8․ Լրացրու բաց թողնված բառը(բառերը)։

Երկու գումարելիների տեղափոխությունից գումարը ——-

9․ Լրացրու բաց թողնված բառը(բառերը)։

Հատվածն ուղղի այն մասն է, որն ունի —— ։

10․ Հաշվիր արտահայտության արժեքը։

1)  2536+45‧(48240:80-503)=

2)  73‧(907-6‧66)+46000:(250‧8)=

3)  435‧(6000-5978)+35400:(4345-4285)=

4)  350‧32+(5621-875):7=

11.  Հայտնի է , որ թիվը բաժանվում է  9-ի, ի՞նչ թվանշան  պետք է գրված լինի *-ի փոխարեն:

*110

12. Պայուսակում կա 4 կանաչ, 6 դեղին և 10 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։

13. Պարկում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի կանաչ։

14. Գրախանութն ստացավ 27 տուփ տետր, յուրաքանչյուրում 100 տետր, վճարելով 54000 դրամ։ Տետրը վաճառվեց 1 հատը 30 դրամով։ Որքա՞ն եկամուտ ստացվեց։

15․ Նույն չափի չորս անոթներում լցրել են տասներկու լիտր հեղուկ։ Քանի լիտր հեղուկ կտեղավորվի այդպիսի 10 անոթներում։

16․Երկու պարկում միասին կա 16 կգ շաքարավազ։ Երբ առաջին պարկից 4 կգ լցրեցին երկրորդ պարկի մեջ, պարկերում շաքարավազների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում։

17․ 6556 > 65*6 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

18․ Տրված թվայն հաջորդականությունում օրինաչափություն գտիր և գրիր հաջորդ թիվը:

10,   18,   26,  34,   42,—

19.Ուղղանկյան կողմերից մեկը 14սմ է, մյուսը՝ 20 սմ: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:

20.  Ուղղանկյան լայնությունը 26 սմ է,  իսկ երկարությունը 2 անգամ մեծ է լայնությունից: Գտիր այդ ուղղանկյան  պարագիծը։

21. Ծորակից 6 րոպեում հոսում է 12 լ ջուր։ Որքա՞ն ջուր է հոսում այդ ծորակից 3 ժամում։

22. Նավը 25 օրվա համար վերցրեց 3675կգ մթերք։ Օրական ամենաշատը քանի՞ կգ մթերք պետք է օգտագործվի որպեսզի եղած պաշարը բավարարի։

23. Եթե թիվը գումարենք ինքն իրեն և ավելացնենք 15, կստանանք 137։ Ո՞րն է այդ թիվը։

24. Մտապահված թվից հանեցին 6, այնուհետև ստացված թիվը բազմապատկեցին 8-ով։ Արդյունքում ստացան 72։ Ի՞նչ թիվ էր մտապահված։

25. Որ թվանշանը պետք է ձախից և աջից կցագրել 23 թվին, որպեսզի ստացված քառանիշ թիվը մեծ լինի 6000-ից և բաժանվի 3-ի։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

16․

 

17․

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s