5-րդ դասարան

Լրացուցիչ առաջադրանքների փաթեթ

Հունվար

Խնդիրների քննարկում

Մաթ. օլիմպիադայի խնդիրների քննարկում սովորողների հետ, խնդիրներն՝ այստեղ:

Մաթեմատիկական ռադիոթողարկումներ

Փազլների ստեղծում JIGSAWPLANET հարթակում

Ողջո՛ւյն, սիրելի մասնակից։

Ստորև ներկայացված են դեկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի ձմեռային, տոնական առաջադրանքները:

Մասնակցության համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան մակարդակը և փորձել գտնել ներկայացված խնդիրների ճիշտ պատասխանները: Մաղթում ենք հաճելի և հետաքրքիր ժամանց:

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

Առաջադրում են սովորողները

Աշխատանքներն ընդունվում են մինչև Նոր տարի

Դեկտեմբերի 14-18

Պարապմունք 48-51

 1․ 16սմ կողմի երկարություն ունեցող քառակուսին տրոհեցին 4 սմ կողմի երկարություն ունեցող փոքր քառակուսիների: Ապա ստացված քառակուսիներից սարքեցին ուղղանկյուն, որի լայնությունը 8սմ է: Որքա՞ն է ուղղանկյան երկարությունը:

2․ Վանդակներում թվերը գրված են ինչ-որ օրինաչափությամբ: Գրեք դատարկ վանդակների թվերը

Подпись отсутствует

3․ Դերձակը երեք տեսակ կտոր գնեց: Ընդ որում, առաջին տեսակից գնեց 35մ,  երկրորդ տեսակից գնեց առաջինից 12մ-ով ավելի, երրորդը՝ երկրորդից 25 մ-ով ավելի: Քանի՞ մետր գնեց: 

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ամփոփ հարցաշար Google Forms հարթակով — տես այստեղ

Տոնական թվեր

Դեկտեմբերի 7-11

Պարապմունք 47

1․ Գտի՛ր ուղղանկյունանիստի ծավալը

2․ Խորանարդի բոլոր կողերի երկարությունների գումարը 132 է: Գտի՛ր  նրա ծավալը:

3․ Խորանարդի նիստի պարագիծը 72 սմ է: Որքա՞ն է այդ խորանարդի ծավալը:

4․ Գտնել նկարում պատկերված պատկերի մակերեսը:

Պարապմունք 4446 դասարանական և տնային առաջադրանքներ

Ուղղանկյունանիստի ծավալը — տեսական նյութ

Այն սովորողների համար, ովքեր ֆայլը չեն կարողանում ներբեռնել

Ծավալ։ Ուղղանկյունանիստի ծավալը

1․ Որո՞նք են ծավալի հիմնական հատկությունները։ 

2․ Ծավալի չափման ի՞նչ միավորներ գիտենք։ 

3․ Ինչի՞ է հավասար ուղղանկյունանիստի ծավալը։ 

4․ Ի՞նչ երկարություն ունի այն խորանարդի կողը, որի ծավալը 1սմ3 է։

5․ Գտե՛ք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա կողերն են

3սմ, 5սմ, 6սմ 

10դմ, 8սմ, 2սմ 

7սմ, 11սմ, 3սմ 

8մ, 13մ, 9մ 

2մ, 5դմ, 10սմ

4դմ, 7դմ, 12դմ 

6․ Պատկերված մարմինները բաղկացած են 1սմ երկարությամբ կող ունեցող խորանարդիկներից։ Գտե՛ք այդ մարմինների ծավալները։ 

7․ Ո՞ր ուղղանկյունանիստի ծավալն է ավելի մեծ՝ 17սմ, 15սմ, 14սմ կողեր ունեցողի՞նը, թե՞ 11սմ, 23սմ, 10սմ։ 

8․ Արտահայտե՛ք խորանարդ սանտիմետրերով․

12մ3

32մ3 6դմ3

3 90դմ3 300սմ3

9․Արտահայտեք խորանարդ դեցիմետրերով

343000սմ3

17280000սմ3

10․ Բենզակայանի պահեստամասում տեղավորվում է այնքան բենզին, որքան անհրաժեշտ է 120 մեքենայի՝ 60լ տարողությամբ բաքերը և 80 մեքենայի՝ 90լ տարողությամբ բաքերը լցնելու համար։ Որքա՞ն է պահեստամանի տարողությունը։ 

11․ Դասասենյակի բարձրությունը 3մ է, երկարությունը՝ 12մ, լայնությունը՝ 6մ։ Դասասենյակը նախատեսված է 27 աշակերտի համար։ Քանի՞ խորանարդ մետր օդ է բաժին ընկնում մեկ աշակերտին։ 

Նոյեմբերի 30- դեկտեմբերի 4

Պարապմունք 42 և 43 — Դասարանական և տնային առաջադրանքներ

Ուղղանկյունանիստ տեսական նյութ

Աշխատանք Geogebra ծրագրում

Այն սովորողների համար, ովքեր ֆայլը չեն կարողանում ներբեռնել

Ուղղանկյունանիստ

1․ Ի՞նչ երկրաչափական պատկերներից է կազմված ուղղանկյունանիստը։

2․ Որո՞նք են ուղղանկյունանիստի չափումները։

3․ Ինչպիսի՞ ուղղանկյունանիստն  է կոչվում խորանարդ։

4․ Թվե՛ք մի քանի առարկա, որոնք ուղղանկյունանիստի ձև ունեն։

5․ Քանի՞ նիստ ունի ուղղանկյունանիստը։

6․ Քանի՞ կող ունի ուղղանկյունանիստը։

7․ Քանի՞ գագաթ ունի ուղղանկյունանիստը։

8․ Լուսանկարի՛ր քեզ շրջապատող ուղղանկյունանիստի տեսք ունեցող պատկերները և տեղադրի՛ր բլոգումդ։

9․ Լուսանկարի՛ր քեզ շրջապատող խորանարդի տեսք ունեցող պատկերները և տեղադրի՛ր բլոգումդ։

Խնդիրներ․

1․ Նկարում պատկերված են ընդհանուր կենտրոնով երեք քառակուսիներ: Փոքր քառակուսու մակերեսը հավասար է 6-ի: Ինչի՞ է հավասար ստվերագրված տիրույթի մակերեսը:

2․ Մեծ սեղան ստանալու համար իրար միացրին հնգանկյան տեսք ունեցող մի քանի սեղան՝ ինչպես ցույց է տրված նկարում։ Սեղանի յուրաքանչյուր բաց կողմում կարող է նստել միայն մեկ մարդ։ Քանի՞ հատ այդպիսի սեղան պետք է միացնել իրար 50 մարդ տեղավորելու համար։

3․ Տեղափոխել 3 փայտիկ այնպես, որ ստացվի 5 հատ եռանկյուն։

(Եռանկյունները կարող են լինել նաև տարբեր երկարությամբ կողմերով և կարող են ներառված լինեն իրար մեջ:)

Պարապմունք 41 — Դասարանական և տնային առաջադրանքներ

Սովորում ենք․

Ուղղանկյունանիստ տեսական նյութ

Աշխատանք Geogebra ծրագրում

Լուծում ենք․

Խնդիր 9։ 24 սմ պարագիծ ունեցող ուղղանկյունը տրոհված է 18 և 12 պարագծերով երկու փոքր ուղղանկյունների ինչպես ցույց է տրված նկարում։ Գտնել մեծ ուղղանկյան մակերեսը։

Խնդիր 10։ Նկարում պատկերված են երկու ուղղանկյուններ, որոնցից մեկի կողմերի երկարություններն են 9 և 12, իսկ մյուսինը՝ 8 և 10։ Կապույտ պատկերի մակերեսը հավասար է 80-ի։ Գտնել նարնջագույն մասի մակերեսը

Պարապմունք 40 — Դասարանական և տնային առաջադրանքներ

Ուղղանկյուն։ Ուղղանկյան պարագծի և մակերեսի հաշվումը տեսական նյութ

Նոյեմբերի 23-27/ «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն»

Պարապմունք 39

Ողջո՛ւյն, սիրելի մասնակից: Ներկայացնում ենք նոյեմբեր ամսվա մաթեմատիկական   ֆլեշմոբի առաջադրանքները: Ընտրիր քեզ հետաքրքրող մակարդակը, խնդիրները լուծիր, համապատասխան տեղերում լրացրու պատասխանները և սեղմիր ներքևի կոճակը: Պատասխաններն ընդունում ենք մինչև նոյեմբերի 29,  ժամը 23:59ր:

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

Պարապմունք 37 և 38 — Դասարանական և տնային առաջադրանքներ։

Անկյուններ և նրանց չափումը տեսական նյութ

Աշխատանք Geogebra ծրագրում։

Պարապմունք 36 — Օրինաչափություններ

Նոյեմբերի 16-20Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն»/

Պարապմունք 33 _ 35 — Դասարանական և տնային առաջադրանքներ։

Շրջանագիծ և շրջանտեսական նյութ

Աշխատանք Geogebra ծրագրում։

Պարապմունք 32 — Դասարանական և տնային առաջադրանքներ։

Սանդղակներ և կոորդինատային ճառագայթտեսական նյութ։

Աշխատանք Geogebra ծրագրում։

Նոյեմբերի 9-13Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն»/

Պարապմունք 30, 31 — Դասարանական և տնային առաջադրանքներ։

Սովորում ենք Geogebra ծրագրով աշխատել։

Ուղիղ, հատված  և ճառագայթտեսական նյութ

Բեկյալ, բեկյալ գծի երկարությունտեսական նյութ

Պարապմունք 29— Հոկտեմբեր ամսվա ֆլեշմոբի երկրորդ մակարդակի խնդիրների քննարկում․

1.Գտեք այն քառանիշ թիվը, որի գրության առաջին երեք թվանշանների գումարը 19 է, իսկ վերջին երեք թվանշաններինը` 27:

2.Սուրենը գումարեց 7 հատ թիվ և ստացավ 2016: Այդ թվերից մեկը 201-ն է: Նա 201-ը փոխարինեց 102 –ով և նորից գումարեց բոլոր թվերը: Ի՞նչ ստացավ Սուրենը արդյունքում:

3.Մենք երեք հոգի ենք` ես, մայրս ու հայրս: Երեքիս տարիքների գումարը 80 է: Մայրս ինձանից մեծ է 7 անգամ, իսկ հայրս` 8 անգամ: Քանի՞ տարեկան են հայրս, մայրս, և քանի՞ տարեկան եմ ես:

4.Մեքենան 3 րոպեում անցնում է 3 կմ։ Որքա՞ն հեռավորություն կանցնի մեքենան 2 ժամ 45 րոպեում։

5.Առաջին բանվորն աշխատել է 4 օր, օրական` 7 ժամ, իսկ երկրորդ բանվորն աշխատել է 3 օր, օրական` 8 ժամ: Նրանք միասին պատրաստել են 416 հատ դետալ, ընդ որում, նրանք աշխատել են նույն արագությամբ: Քանի՞ դետալ է պատրաստել առաջին բանվորը:

6.Դասարանի 31 աշակերտներից 21-ը ցանկություն հայտնեց սովորել անգլերեն, իսկ 18-ը՝ իսպաներեն։ Քանի՞ աշակերտ ցանկություն հայտնեց սովորել երկու լեզուներն էլ, եթե աշակերտներից յուրաքանչյուրը լեզուներից գոնե մեկը ընտրել էր:

Պարապմունք 28 — «Ուսումնական աշուն․ 2020թ» նախագծի ամփոփում և «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» նախագծի ներկայացում։

Տնային առաջադրանք ․

1․ Երեք հաջորդական կանգառներում ավտոբուսից իջնում է 3 ուղևոր, բարձրանում՝ 4-ը։ Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում ամենասկզբում, եթե երեք կանգառներից հետո դարձավ 15 ուղևոր։

2․ Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակների համար արժե 500 դրամ, իսկ սովորողների համար՝ 200 դրամով էժան։ Որքա՞ն գումար պետք է վճարել 28 սովորողից կազմված ջոկատի համար, եթե ջոկատի դեպքում գործում են զեղչեր, այսինքն՝ յուրաքանչյուր 5 սովորողի դիմաց վճարում են 4 սովորողի տոմսի արժեքը։

Նոյեմբերի 2-6 — ուսումնական աշուն

Սիրելի՛ սովորողներ, սկսվել է աշնանային ուսումնական արձակուրդը: Այն  հնարավորություն կտա ամրապնդել  ձեռք բերված գիտելիքները։ Ուսումնական աշուն. 2020թ․

5-րդ դասարանի սովորողներ — աշխատանքային փաթեթ  

Խաղ — Աշնանային գունեղ փազլներ

Հոկտեմբերի 26-30առցանց-ընտանեկան դպրոց։  Պարապմունք 24-27

Սիրելի սովորողներ, մասնակցեք «Տրամաբանական խաղեր» նախագծին։

Շաբաթվա առաջադրանքներ — փաթեթ 1,  փաթեթ 2

Տեսազանգերի քննարկման նյութերը ՝ փաթեթ 1,  փաթեթ 2-ի իրականացում։ Չափման միավորների արտահայտումը մեկը մյուսով։ Չափման միավորների համեմատում։ Տեքստային խնդիրների լուծում։

Չափման միավորներ — տեսական նյութ

Հոկտեմբերի 19-23առցանց-ընտանեկան դպրոց։  Պարապմունք 21-24

Ամփոփիչ հարցեր

Շաբաթվա առաջադրանքների փաթեթ

Սիրելի սովորողներ, մասնակցեք «Տրամաբանական խաղեր» նախագծին։

Մնացորդով բաժանում— տեսական նյութ

Հոկտեմբերի 15-16առցանց-ընտանեկան դպրոց

Պարապմունք 20 — դասարանական և տնային առաջադրանքներ

Հոկտեմբերի 12-14

Պարապմունք 19 —դասարանական և տնային առաջադրանքներ, Բնական թվերի բազմապատկման հաշվեկանոնը— տեսական նյութ

Պարապմունք 18 — դասարանական և տնային առաջադրանքներ, Բնական թվերի հանման հաշվեկանոնը— տեսական նյութ

Պարապմունք 17 — դասարանական և տնային առաջադրանքներ, Բնական թվերի գումարման հաշվեկանոնը— տեսական նյութ

Հոկտեմբերի 5-9

Պարապմունք 16 — դասարանական և տնային առաջադրանքներ

Պարապմունք 15 — դասարանական և տնային առաջադրանքներ, Բնական թվերի բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ — տեսական նյութ

Պարապմունք 14 —դասարանական և տնային առաջադրանքներ։ Բնական թվերի բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները — տեսական նյութ

Պարապմունք 13 — դասարանական և տնային առաջադրանքներ: Բնական թվերի  գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները — տեսական նյութ

Սեպտեմբերի 28 — հոկտեմբերի 2

Պարապմունք 12Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի միջոցով, Լրացուցիչ առաջադրանքների քննարկում

Տնային առաջադրանքներ

1․ Մի ծառին նստած էր 15 ճնճղուկ, իսկ մյուսին՝ 19։ Յուրաքանչյուր ծառից թռավ 7 ճնճղուկ, և յուրաքանչյուրին նստեց ևս 10 ճնճղուկ։ Ընդամենը քանի՞ ճնճղուկ եղավ երկու ծառի վրա։

2․ Առաջին գրքում կա 436 էջ, երկրորդում՝ առաջինից 108 էջով պակաս, իսկ երրորդում՝ երկրորդից 200 էջով ավելի։ Քանի՞ էջ կա երրորդ գրքում։

3․ Առաջին շտեմարանում կար 3100 պարկ ցորեն, իսկ երկրորդում՝ 750 պարկով ավելի։ Քանի՞ պարկ ցորեն կար երրորդ շտեմարանում, եթե այնտեղ եղած պարկերի քանակը 1130-ով պակաս էր, քան առաջին և երկրորդ շտեմարաններում միասին եղածը։

4. Կառքը 5 ժամում անցնում է 125կմ։ Քանի՞ ժամում կառքը կանցնի 300կմ։

Պարապմունք 11դասարանական և տնային առաջադրանքներ, Լրացուցիչ առաջադրանքների քննարկում

Պարապմունք 10 դասարանական և տնային առաջադրանքներ, Մեկը և զրոն տեսական նյութ

Պարապմունք 9դասարանական և տնային առաջադրանքներ, Բնական թվերի համեմատումը նրանց գրառման հիման վրատեսական նյութ

Սեպտեմբերի 22-25

Պարապմունք 8 «Կոմիտասի օրեր» նախագծի իրականացում

Դասարանական առաջադրանքների փաթեթ (Պարապմունք 5— 1,2,3,4 Պարապմունք 6— 5,6,7 Պարապմունք 7— 8,9,10)

Տնային առաջադրանքների փաթեթ (Պարապմունք 5— 1,2,3, Պարապմունք 6— 4,5 Պարապմունք 7— 6,7)

Հաշիվ և թիվ։ Բնական թվեր — տեսական նյութ

Սեպտեմբերի 15-18

Սեպտեմբերի 18-դասարանական առաջադրանքներ

1․ Հեծյալը առաջին օրը անցավ 62կմ, երկրորդ օրը՝ 15կմ-ով ավելի։ Քանի՞ կիլոմետր անցավ հեծյալը երկու օրում։

2․ Գյուղն ունի 5632 բնակիչ։ Նրանցից 1920-ը տղամարդիկ են, 2053-ը՝ կանայք, մնացածները՝ երեխաներ։ Քանի՞ երեխա է ապրում գյուղում։

3. Կարմիր զարդատուփում կա 10 մատանի, կապույտ զարդատուփում՝ 7մատանիով ավելի, իսկ կանաչ զարդատուփու՝ 3 մատանիով ավելի, քան կապույտում։ Ընդամենը քանի՞ մատանի կա երեք զարդատուփերում։

Սեպտեմբերի 18- տնային առաջադրանքներ

1.Գարնանը այգում տնկեցին 200 ծառ, որոնցից 48-ը նռենիներ էին, մնացածները՝ դեղձենիներ։ Դեղձենու տնկիներից 52-ը չարմատակալեցին։ Այգում քանի՞ դեղձենի ծաղկեց այդ գարնանը։

2. Մի տոպրակում կա 264 ընկույզ, իսկ մյուսում՝ 305։ Առաջին տոպրակից երկրորդ տեղափոխեցին 82 ընկույզ, ապա երկրորդից առաջին՝ 117 ընկույզ։ Քանի՞ ընկույզ եղավ տոպրակներից ամեն մեկում։

Դասարանական առաջադրանքների փաթեթ

Տնային առաջադրանքների փաթեթ

Թվանշաններ։ Թվերի գրառումը — տեսական նյութ

Կարգեր։ Կարգային միավորներ — տեսական նյութ

Թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով — տեսական նյութ