Հանրակրթական դիջիթեքը թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման նախագծերի ստուգատես է: Ստուգատեսի նպատակն է ներկայացնել հանրակրթության մեջ հեղինակային կրթական ծրագրի ուսուցումը թվային տեղեկատվական տեխոնոլոգիաների բնագավառում։ Ստուգատեսի ընթացքում մանկավարժական աշխատողները, սովորողները, սաները ներկայանում են 2024 թվականի և ստուգատեսի ընթացքում այս բնագավառում իրենց կատարած աշխատանքներով։
Մասնակիցները՝
- 1-5-րդ դասարանի սովորողներ
- դասավանդողներ
- ծնողներ
- հյուրեր
Ժամանակահատվածը՝ հունվարի 7-31
ՈՒղղությունները՝
1․ Սովորած ծրագրերի/գործիքների ներկայացում
1․1․ ՈՒսումնական բլոգ (կից՝ սովորողի բլոգին ներկայացվող պահանջները)
1․2․ Կարաոկեներ
1․3․ Դասապրոցեսին օգտագործվող ծրագեր (paint, word, …)
1․4․Համակարգչային ծրագրերի ներկայացում( Scratch, Quizizz…)
2․ Նոր ծրագրի կիրառում, համագործակցություն «Սովորող-սովորեցնող» նախագծով
3․ Նոր գործիքի կիրառում, համագործակցություն «Սովորող-սովորեցնող» նախագծով
Ուղեցույց
Պարապմունք ֆիզիկական միջավայրում
Նոր ծրագրի ուսուցումը կազմակերպվում է ֆիզիկական միջավայրում՝ պարապմունքների ձևաչափով կամ հեռավար՝ տեսադասերի միջոցով։
Ուսումնական պարապմունք վարող մասնագետը, սովորողը, սովորողների խմբի ղեկավարը հրապարակում են իրենց նախագիծը։ Նախագծում նշում, նոր ծրագրի/գործիքի անունը, նկարագրությունը, պարապմունքների քանակը/տևողությունը։
Հայտերը հրապարակվում են մասնաճյուղի համակարգողի էջում։
Ճամբարային ջոկատի ղեկավարը հայտ է ներկայացնում մասնաճյուղի համակարգողին, մասնաճյուղի համակարգողը կազմակերպում է պարապմունքը՝հայաձայնեցնելով օրը, ժամը ջոկատավարի և պարապմունքը վարողի հետ։
Առցանց պարապմունք
Տեսաուղեցույց առաջարկող սովորողը, մասնագետը, ծնողը լրացնում է հայտը՝ նշում ծրագրի անունը, նկարագրությունը, կցում հղում, որտեղից կարելի է ծրագիրը բեռնել։
Մասնաճյուղի համակարգողը բոլոր տեսաուղեցույցները հրապարակում է մասնաճյուղի համակարգողի էջում։
Տեսաուղեցույց պատրաստելու ուղեցույց
Տեսաուղեցույցը (video tutorial) ուսուցողական վիդեո է, որն ուղղված է ինչ-որ նոր թեմայի, գործիքի կամ հմտության բացատրությանը։ Այն կարող պարունակել է հետևյալ տարրերը.
- Տեսողական ցուցադրություն՝ համակարգչի էկրանի կամ իրական ցուցադրություն, թե ինչպես է գործիքը կամ գործընթացը աշխատում։
- Բառային բացատրություն՝ վիդեոյի ընթացքում խոսակցական կամ տեքստային ուղեկցություն, որը մանրամասնորեն բացատրում է քայլերը։
- Գործնական ցուցադրություն՝ կոնկրետ օրինակների միջոցով ցուցադրվում է, թե ինչպես օգտագործել գործիքը կամ իրականացնել գործընթացը։
- Հստակ քայլեր՝ լսարանը պետք է հնարավորություն ունենա հեշտությամբ հետևել քայլ առ քայլ ցուցումներին։ Այսինքն, վիդեոյի, ձայնի որակը պետք է առավելագույնս բարձր լինի։
Հայտը լրացնել այստեղ: