Posted in Վերապատրաստում

Տարիքային հոգեբանություն

Ժամաքանակը՝ 10 ժամ,
Կրեդիտների քանակը՝ 1 կրեդիտ

Դասընթացի ծրագիրը՝ «Տարիքային հոգեբանություն»

Վերապատրաստող՝ Տաթև Ավետիսյան

Թեմա 1․ Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում /տեսասահիկ-կրտսեր , միջին , ավագ դպրոցականների հոգեկանի զարգացման վերաբերյալ/։

Աշխատանքի ընթացքը՝

Տեսական փոքրիկ նոր նյութի ուսումնասիրությունից հետո խմբային աշխատանքի կազմակերպում, որի ընթացքում մասնակիցները դուրս են բերում տարիքային փուլերին բնորոշ առանձնահատկությունները,համեմատություններ, զուգահեռներ տանելու համար։

Ըստ տարիքային փուլերի մասնակիցները կկազմեն հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ:

Կրտսեր դպրոցական տարիք(1-4-րդ դասարաններ)

  • խաղի և ուսուցման ուղիղ կապի ստեղծում
  • աշխարհը, կյանքը և ինքն իրեն ուսումնասիրելու փուլ
  • կամածին գործողությունների խթանում
  • ուշադրության, ընկալման մակարդակի բարձրացում
  • հուզական, զգացմունքային տպավորությունների միջոցով հիշողության ամրապնդում, ուշադրության կենտրոնացում
  • երևակայության զարգացում գործնական աշխատանքների առավել գունեղ, նկարաշատ ներկայացման միջոցով

Միջին դպրոցական տարիք(11-15 տարեկաններ)

  • չափազանց բարդ  և բուռն հուզական տարիքային փուլ
  • կենսաբանական հասունացում
  • անձնական անկայունություն
  • «չափահասության, մեծի» զգացում և «Ես» կոնցեպցիա
  • հասակակիցներից ոչնչով չտարբերվելու ձգտում
  • ինտելեկտուալ զարգացման երկկողմանի դրսևորում՝ քանակական և որակական
  • չափահասության զգացում
  • ինքնաճանաչում
  •  ակտիվ, ինքնուրույն, ստեղծագործական ճանաչողության պահանջմունքի զարգացում
  • տրամաբանական հիշողության զարգացում

Ավագ դպրոցական տարիք(15-17 տարեկաններ)

  • ինքնուրույնության ձգտում, դրսևորում
  • հասարակության անդամների կարծիքի ձևավորում
  • ճանաչողական գործընթացներին (ընկալում, հիշողություն, երևակայություն, մտածողություն, ինչպես նաև ուշադրությունը) տիրապետում
  • կամածին ուշադրության գերակշռում
  • համակարգված մտածողություն, էականի և անհրաժեշտի առանձնացում
  • վերլուծական, քննադատական մտածողության զարգացում

Թեմա 2. Ուսումնական հետաքրքրություններ

Տեսասահիկով կներկայացվի սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունների մասին պատմող փոքրիկ նյութ /կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում/ -քննարկում, նոր նյութի ամրապնդում։

Քննարկում, հարց ու պատասխանների միջոցով դուրս ենք բերում սովորողի հետաքրքրությունների խթանմանն ուղղված քայլերը, դրանց զարգացման ուղիներն ու առանձնահատկությունները

Մասնակիցներին կհանձնարարվի ընթերցման նյութ Դպիր-ից՝ Ուսումնառությունն առանց ուսուցման

Առանձնացրել եմ սովորողների հետ իրականացրած մի նախագիծ՝ «Անանիա Շիրակացու օրեր»։ Այս նախագծում փորձեմ ցույց տալ սովորողների հետաքրքրությունների խթանմանն ուղղված քայլերըզարգացման ուղիները, առանձնահատկությունները։

Նախագծի հետաքրքրությունը նրանում էր, որ յուրաքանչյուր սովորող ուներ նախագծից իրեն հասած բաժինը։ Ամեն մեկը առանձին փորձեց հասկանալ, թե ով է Անանիա Շիրակացին, ապա մի ամբողջ դաս նվիրեցինք սովորողների ունեցած տեղեկությունների քննարկմանը, վերլուծմանը։

Թեմա 3․Ուսումնառության ոճեր — տեսասահիկով ներկայացված կլինեն տեսական նյութը հետևյալ վերնագրերով՝

  • Ուսումնական ոճերի տեսակներն ըստ սովորողի նախասիրության`

ակտիվ, ռեֆլեկտիվ, պրագմատիկ, գործնական/, տեսական

  • Ուսուցանելու ոճերի տեսակները`

տեսողական, լսողական, գրելու-կարդալու, բոլորը մեկում

  • Դրանց արդյունավետ կիրառումը ուսումնառության գործընթացում

Գործնական պարապմունքին ներկայացնել՝

Ընտրել որևէ առարկայից թեմա և դրա շուրջ կազմել, ապա կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները: Ընտրել ավագ, միջին, կրտսեր տարիքային փուլերից որևէ մեկը: Ներկայացնել փոքրիկ զեկույց-դիտարկում արդյունքների մասին:

Գործնական աշխատանքի ամփոփումը կներկայացվի բլոգում

Գործնական-տեսողական-գրելու

Մաթեմատիկայի ստուգատես. 2022

Կրտսեր դպրոցում գործնական աշխատանքների միջոցով նյութի յուրացումը արդյունավետ տարբերակներից մեկն է։ Ներկայացրել եմ «Մաթեմատիկայի ստուգատես 2022» նախագիծը, որտեղ գործնական աշխատանքների միջոցով հասկանում ենք նյութը, այնուհետև անցնում գրավոր տարբերակին։ Գործնական աշխատանքների մանրամասն պատումը՝ տե՛ս այստեղ

Կրտսեր դպրոցական տարիքում սովորողները իրենց սիրելի խաղերից շատ դժվար(անհնարին) է կտրել։ Ամենալավ տարբերակը հենց այդ խաղերի օգնությամբ նյութի փոխանցումն է սովորողին։ Ուշադրության հատուկ կարիով սովորողներիցս մեկը նոր նյութի յուրացումը իրականացրել էր իր սիրելի ուտեստ պատրաստելով՝ տե՛ս այստեղ։

Թեմա 4․ Արդյունավետ կառավարում և հաղորդակցում

Կարճ քննարկում երեք խմբով /կրտեեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդյունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով: Ապա կառաջադրվի որևէ կոնֆլիկտային դեպքի քննարկում, ապա խնդրի լուծում։

Հավելյալ ընթերցանության նյութ՝

Շաբաթվա ամփոփում

Ամեն օրվա հանդիպման արդյուքում ունեցա մի նոր բացահայտում ինքս ինձ համար։ Հանդիպման արդյունքում նոր հնարքներ, ուղիներ սովորեցի, որոնք կկիրառեմ իմ մանկավարժական գործունեության մեջ։ Հանդիպումները շատ հետաքրքիր էին և ուսուցանող։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն