Վայր՝
առցանց հարթակ
Մասնակիցներ՝
- Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբերն իրենց ընտանիքներով
- Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով ani-mirzoyan@mskh.am էլ․ հասցեին
Նախագծի համակարգողներ՝ Անի Միրզոյան, Հասմիկ Իսրաելյան
Ժամկետը՝
Մայիսի 4-15
Նպատակը՝
Համագործակցային աշխատանք Մխիթար Սոբաստացի կրթահամալիրի․
- Հարավային դպրոց-պարտեզի
- Արևմտյան դպրոց-պարտեզի
- Հյուսիսային դպրոց-պարտեզի
- Արևելյան դպրոց-պարտեզի
բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբերի սովորողների և իրենց ընտանքիների միջև։
Խնդիրները՝
- Տրամաբանական մտածողության զարգացում
- Ստեղծագորածական մտքի և որոնողական կարողությունների զարգացում
- Ոչ ստանդարտ խնդիրների լուծում և դրանց լուծման մեթոդնեերի ուսուցում
- Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ
Ընթացքը՝
Փուլ 1․ Յուրաքանչյուր սովորող իր ընտանիքի անդամների հետ կազմում է 3 խնդիր։
- Առաջին խնդիրը․ Շարժման վերաբերյալ
- Երկրորդ խնդիրը․ Տրամաբանական հարց
- Երրորդ խնդիրը․ Ծածկագիր
Փուլ 2․
- Արևմտյան դպրոցի բանավոր մաթեմատիկայի խմբի սովորողների խնդիրները լուծում են Հարավային դպրոցի սովորողները և հակառակը։
- Արևելյան դպրոցի բանավոր մաթեմատիկայի խմբի սովորողների խնդիրները լուծում են Հյուսիսային դպրոցի սովորողները և հակառակը։
- Արևմտյան և Հարավային դպրոցի սովորողների կազմած խնդիրները լուծում են Արևելյան և Հյուսիսային դպրոցի սովորողները և հակառակը։
Փուլ 3․ Տեսազանգի միջոցով քննարկվում են բանավոր մաթեմատիկայի սովորողների և իրենց ընտանիքների կազմած խնդիրները։
- Արևմտյան դպրոց-պարտեզ՝ 14։20
- Հարավային դպրոց պարտեզ՝ 16։30
Արդյունքները՝
Արևմտյան դպրոց-պարտեզի բանավոր մաթեմատիկայի սովորողների կազմած խնդիրները
Հարավային դպրոց-պարտեզի բանավոր մաթեմատիկայի սովորողների կազմած խնդիրները
Արևելյան դպրոց-պարտեզի բանավոր մաթեմատիկայի սովորողների կազմած խնդիրները
Հյուսիսային դպրոց-պարտեզի բանավոր մաթեմատիկայի սովորողների կազմած խնդիրները
Շաբաթվա ամփոփում մայիսի 4-8