Արևմտյան դպրոց-պարտեզ՝ 14։20
Հարավային դպրոց պարտեզ՝ 16։30
Քննարկվող նյութեր․
-
ապրիլի 20-24 սովորողներին ներկայացված խնդիրների լուծումների քննարկում։
Առաջադրանք 1․ Տեղադրել >, <, = նշաններից մեկը․

Առաջադրանք 2․ Լրացրու դատարկ վանդակները․

Առաջադրանք 3․ Լուծիր հետևյալ խնդիրը․
Ջրավազանում ջուր կարող է լցվել 2 խողովակներից: Առաջին խողովակով մեկ ժամում լցվում է 120լ ջուր, իսկ երկրորդով՝ 140լ: Քանի՞ լիտր ջուր կլցվի ջրավազանում 5 ժամվա ընթացքում, եթե խողովակները միաժամանակ բացվեն:
-
Շարժման խնդիրներ․
Քննարկենք հետևյալ խնդիրները․
Խնդիր 1․
Մեքենան շարժվում է 70կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ճանապարհ նա կանցնի 3 ժամում։
Խնդիր 2․
Ավտոբուսը 7 ժամում անցավ 210կմ։ Ի՞նչ արագությամբ էր շարժվում ավտոբուսը։
Խնդիր 3․
Հետիոտնը մի քանի ժամում անցավ 30 կմ ճանապարհ: Որքա՞ն ճանապարհ կանցնի հեծանվորդը, եթե շարժվի հետիոտնից երկու անգամ արագ և գնա երեք անգամ ավելի երկար ժամանակ:
Խնդիր 4․
Մեքենան 450 կմ ճանապարհն անցավ 90կմ/ժ արագությամբ, որից հետո շարժվեց ևս 40րոպե: Ընդհանուր առմամբ քանի՞ րոպե շարժվեց մեքենան: