Կրթահամալիրում շարունակվում է հեռավար բնականոն ուսումնական գործունեությունը։ Օրս կազմակերպում եմ ըստ անհատական աշխատաժամանակիս։ Առցանց հարթակում սովորողներին ծանոթացրեցի շաբաթվա աշխատանքային նախագծին։ Շաբաթվա ընթացքում Արևմտյան և Հարավային դպրոցի բանավոր մաթեմատիկայի խմբի սովորողների հետ իրականացրեցի Պատկերների թանգարան նախագիծը։ Օրվա մի որոշ ժամանակահատված տրամադրում էի Արևմտյան դպրոց-պարտեզի 4․2 դասարանի սովորողների բլոգների դիտարկումներիս։ Այս շաբաթ իրականացրեցի տեսազանգեր Արևմտյան և Հարավային դպրոցի բանավոր մաթեմատիկայի խմբի սովորողների հետ․․․․