Posted in Ուսուցչի օրագիր

Ինքնամեկուսացման շաբաթ․ ապրիլի 6-10

Կրթահամալիրում շարունակվում է հեռավար բնականոն ուսումնական գործունեությունը։ Օրս կազմակերպում եմ ըստ  անհատական աշխատաժամանակիս։ Առցանց հարթակում սովորողներին ծանոթացրեցի շաբաթվա աշխատանքային նախագծին։   Շաբաթվա ընթացքում Արևմտյան և Հարավային դպրոցի բանավոր մաթեմատիկայի խմբի սովորողների հետ իրականացրեցի մոգական զատիկները ընտանեկան միջավայրում նախագիծը։   Օրվա մի որոշ ժամանակահատված տրամադրում էի  Արևելյան դպրոց-պարտեզի 4-5 դասարանների սովորողների բլոգների  դիտարկումներիս։  Ազատ ժամանակ այս շաբաթ խոհանոցային հմտություններս բացահայտեցի, օգտվելով սովորողների ներկայացրած  հետաքրքիր բաղադրատոմսերից․․․

IMG_20200410_130627_864

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն