Posted in Ընտրությամբ գործունեություն

Մաթեմատիկա

05․02․2020-06․02․2020

հունվարյան ֆլեշմոբի խնդիրների քննարկու, վարժությունների լուծում

1․ Դավիթը 10 միանման փուչիկ գնելու համար ծախսեց 200 դրամ ավելի, քան Անահիտը՝ այդպիսի 6 փուչիկ գնելու համար։ Որքա՞ն արժեր այդպիսի 3 միանման փուչիկը։

 

1

 

2․ Մարիայի կարդացած գրքի էջերը համարակալելու համար անհրաժեշտ եղավ 1200 թվանշան։ Քանի՞ էջից էր բաղկացած այդ գիրքը, եթե համարակալումը սկսում ենք 1-ից։

Լուծում:

  • Քանի թվանշան կա բոլոր միանիշ թվերում։
  • Քանի թվանշան կա բոլոր  երկնիշ թվերում
  • Քանի թվանշան օգտագործեցինք գրքի 1-ից 99-ը էջը համարակալելիս
  • Քանի եռանիշ թվով էջեր ունի գիրքը 
  • Քանի՞ էջից էր բաղկացած այդ գիրքը, եթե համարակալումը սկսում ենք 1-ից

 

3․ Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակների համար արժե 500 դրամ, իսկ սովորողների համար՝ 200 դրամով էժան։ Որքա՞ն գումար պետք է վճարել 28 սովորողից կազմված ջոկատի համար, եթե ջոկատի դեպքում գործում են զեղչեր, այսինքն՝ յուրաքանչյուր 5 սովորողի դիմաց վճարում են 4 սովորողի տոմսի արժեքը։

Լուծում։

  • Գտի՛ր որքան է 1 սովորողի տոմսի արժեքը
  •  Paint ծրագրով պատկերի՛ր  28 սովորողի և յուրաքանչյուր 5-րդ սովորողին պատկերիր կարմիր գույնով
  • Հաշվի՛ր  քանի կարմիր գույով ներկված սովորող ունենք, որոնց համար տոմս չի վճարվել
  • Քանի՞ սովորողի համար է տոմս վճարվել
  • Որքա՞ն գումար պետք է վճարել

 

4․ Գործածվու՞մ է արդյոք  5 թվանշանը ամենափոքր հնգանիշ թվի գրառման մեջ։

 

Գործածվու՞մ է արդյոք  6 թվանշանը ամենամեծ վեցանիշ թվի գրառման մեջ։

 

5․  Կատարիր գործողությունները

ա․   44 — (63 : 9) + 5 • 6 =

բ․    28 — 17 + (121 : 11) • 3 =

գ․    38 : (11 • 2 — 3) =

դ․    13 • (49 : ( 13 — 6)) — 88 =

ստուգիր ստացված պատասխանները սեղմելով այստեղ

6․ Հավաքիր ճիշտ պատկերը

7.  տեսանյութ

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s