16․10․2019-21.10.2019
1. Հետևյալ թվերից ո՞րն է ամենամեծը։
1) 165
2) 354
3) 127
4) 453
2. Գրված են 1, 2, 3,…, 98, 99 թվերը: Քանի՞ հատ 5 թվանշան է գրված:
1) 10
2) 11
3) 19
4) 20
3. Գրքից պոկվել են որոշ թվով իրար հաջորդող թերթեր: Պոկված թերթերից առաջին էջի համարը 213 է, իսկ վերջին էջինը` 312: Քանի՞ թերթ է պոկվել գրքից:
1) 49
2) 99
3) 50
4) 100
4. 2004 թ.-ի փետրվար ամիսը ունի 28 օր: Գտիր թե 2004թ. փետրվար ամիսը քանի՞ շաբաթ ունի։
1) 4
2) 3
3) 5
4) 2
5․ Վեց երեխա միմյանց հանդիպեցին և բոլորը միմյանց ողջունեցին ձեռքսեղմումով: Արդյունքում քանի՞ ձեռքսեղմում եղավ:
1) 30
2) 36
3) 15
4) 18
6. Տրված է ուղղանկյուն, որի պարագիծը 32սմ է։ Գտնել այդ ուղղանկյան երկարությունը, եթե լայնությունը 5սմ է։
1) 10
2) 11
3) 15
4) 18
7․ Ճշտախոսներից և ստախոսներից կազմված 25 հոգանոց հերթում կանգնած առաջինից բացի հերթի բոլոր մարդիկ ասացին, որ իրենց առջևում կանգնած մարդը ստախոս է, իսկ առաջին կանգնածն ասաց , որ իրենից հետո կանգնած բոլոր մարդիկ ստախոս են: Քանի՞ ստախոս կա հերթում:
1) 12
2) 13
3) 14
4) 24
8․ Արկղում եղած խնձորների թիվը եռանիշ է: Հայտնի է, որ այդ խնձորները կարելի է հավասարապես բաժանել թե° 2, թե° 3 և թե° 5 երեխաների միջև, բայց հնարավոր չէ հավասարապես բաժանել 4 երեխաների միջև: Նվազագույնը քանի՞ խնձոր կա արկղում:
9․ 2012 թվի թվանշանների գումարը հավասար է 5-ի։ Գտնի՛ր այդ թվանշանների արտադրյալը։
10․ Արմենը Կարենից 13 հատով ավելի մանդարին ունի: Նա իր մանդարիններից 3 հատը տվեց Կարենին: Այժմ Արմենը Կարենից քանի՞ հատով ավել մանդարին ունի:
11․ Աղբյուրի մոտ գտնվող ճամփորդն ունի 7 և 5 լիտր տարողությամբ դույլեր: Օգնեք նրան ստանալ ճիշտ 3 լիտր ջուր:
12․Գտնել երկնիշ թվերի քանակը, որոնց թվանշանների գումարը հավասար է 12:
13․ Մարիան պահարանում ունի 3 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ հատ կոշիկ պետք է հանի նա, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է։
14. Մարտի 8-ի կապակցությամբ դասարանի 19 տղաներից յուրաքանչյուրը բացիկ նվիրեց 11 աղջիկներից որևէ 3-ին: Քանի՞ բացիկ նվեր տրվեց այդ օրը:
15. Քանի՞ լոլիկ է կշռում մեկ գազարը:

16.

17. Մաթեմատիկական խաղ