Զարգացնող խաղեր
Նախագծի համակարգողներ՝ Անի Միրզոյան, Մադլեն Թերզյան, Ազնիվ Մանուկյան: Նախագծի պլանը ներկայացված է Անի Միրզոյանի բլոգում։
Հետևյալ պատկերների միջոցով ճամբարականների հետ խաղացինք <<Ճիշտ դասավորիր>>, <<Փորձիր գտնել>> և <<Գուշակիր>> խաղերը։
Ճիշտ դասավորիր
Թղթերի վրա պատկերված են մի շարք պատկերներ, դա կարող է լինել շրջան, եռանկյուն, բուրգ, մուլտհերոսներ և այլ պատկերներ։ Երեխաներին տալիս ենք այդ նկարները, ապա ներկայացնում այդ նկարների հերթականությունը։ Մի քանի վայրկյան նայելուց հետո փորձում են հիշել ինչ պատկերներ է ու դասավորել ըստ հերթականության։
Փորձիր գտնել
Երեխաներին ցույց ենք տալիս այդ նկարները իրենք մի քանի վայրկյան նայում են և փորձում հիշել։ Ապա ասում ենք պատկերներից մեկի անվանումը և նրանք գտնում են։
Գուշակիր
Երեխաներից մեկը վերցնում է պատահական նկարներից ու փորձում է ձեռքերով բացատրել մյուսներին։
Ընթացքը ներկայացված է տեսանյութում․