
Ահա և ճամբարականների ևս մեկ շաբաթ ավարտվեց։
Այսօր ճամբարականների հետ գնացինք ճամփորդության։ Ճամփորդեցինք դեպի, Երևանի 2800 ամյակին նվիրված, ջրային այգի։ Մինչ ճամփորդության գնալը ևս մեկ հետաքրքիր զբաղունք ունեին ճամբարականները։ Այցելեցինք Մայր դպրոց, որտեղ մեզ էին սպասում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մյուս ճամբարականները։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչ ընկեր Գևորգը ճամբարականների համար կազմակերպեց տարատեսակ սպորտային և զվարճալի խաղեր։
Հենց Մայր դպրոցից էլ գնացինք ջրային այգի։ Այգում երեխաները մի լավ զվարճացան։ Ապա գնացինք Անգլիական այգի որտեղ պաղպաղակ կերանք և ետ վերադարձանք դպրոց։
Այսպիսով՝ ունեցանք հագեցաց շաբաթվա ավարտ և՛ ճամբարականների և՛ մեզ համար։