Հյուսիսային դպրոց-պարտեզում նախատեսված աշխատանքներն ընթանում են օրացույցին, անհատական աշխատակարգին համապատասխան:
Մանկավարժական ճամբարի 3-րդ օրը շատ հագեցած էր։ Դասասենյակների, միջավայրի խնամքին հաջորդեց քանդակի դպրոցում Ալիս Գևորգյանի հետ աշխատանքները։ 2022-2023 ուս տարվա դասվարները «Մուտք»-ի ճամբարի նախագծով աշխատում էին վեց տարեկանների հետ։
Ծնողների համար մանկավարժական բաց ակումբին դպրոցի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը ներկայացրեց ծնողներին կրթական ծրագիրը, ուսումնական պլանը, կրթահամալիրում գործող ծառայությունները, պատասխանեց ծնողներին հետաքրքրող և հուզող հարցերին:
Կրթահամլիրում իրականացվող հանրային աուդիտ նախագծի շրջանակում, որին ներկա էր նաև կրթահամալիրի տնօրեն տիկին Սուսանը, քննարկեցինք հանրային աուդիտի արդյունքում արդեն առկա ցուցանիշները, աշխատանքի ընթացքը, ուղղությունները:
Օրն ամփոփեցինք Մայր դպրոցում՝ ուրախ ու գեղեցիկ ընդհանուր պարապմունքով։