Օգտվելով այբուբենի տառերի թվային արժեքներից
Յուրաքանչյուր ճիշտ հարցի պատասխանելիս կունենաս մեկ տառին համապատասխան միավոր։ Արդյունքում բոլոր վադակները լրացնելով կգտնեք թաքնված անվանումը։

1․ Ագարակում կա խոզ և հավ։ Ագարակում կա 986 գլուխ և 2522 ոտք։ Քանի խոզ և հավ կա։
Ճիշտ պատասխանելու դեպքում 1 միավոր։
2․ Աննան զատիկի տոնին պատրաստել էր 9 տուփ ձու։ Քանի՞ հատ ձու էր պատրաստել Աննան, եթե մեկ տուփում կա 30 ձու։
Ճիշտ պատասխանելու դեպքում 2 միավոր։
3․ Մարտը ունի 31 օր Անին ու Աշոտը 17 օր իրար հետևից խաղում էին գործնագործ: Քանի՞ օր մնաց մարտի 31-ին։
Ճիշտ պատասխանելու դեպքում 30 միավոր։
4․ Մեքենան մեկ օրում անցնում է 560 կմ։ 7 օրում քանի կմ քանցնի մեքենան։
Ճիշտ պատասխանելու դեպքում 5 միավոր։
5․ 2020 թվականի գարնանը Ալեքսի ծննդյան տարեդարձն է։ Քանի՞ տարեկան կդառնա Ալեքսը, եթե նա ծնվել է 2011 թվականին։
Ճիշտ պատասխանելու դեպքում 300 միավոր։
6․ Դպրոցականներն շաբաթօրյակի ժամանակ պտղատու այգում տնկեցին 10 տանձենի, 6 սալորենի և 8 ընկուզենի: Քանի՞ պտղատու ծառ տնկեցին այգում:
Ճիշտ պատասխանելու դեպքում 1 միավոր։
7․ Քանի՞ խնձոր կաճի 9 ծառի վրա, եթե մեկ ծառի վրա աճում է 79 խնձոր։
Ճիշտ պատասխանելու դեպքում 400 միավոր։