Նպատակը
Բնագիտության և տեխնիկական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակն է հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների խմբի հեղինակային, ստեղծագործական փորձի ներկայացումն ու տարածումը, բնագիտական, մաթեմատիկական, էկոլոգիայի և ինժեներատեխնիկական գիտությունների ուսուցման նոր կազմակերպման մեթոդների ամփոփումը։ Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։
Մասնակիցներ
կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, մարզերի ուսումնական հաստատությունների սովորողներ, անհատներ, այլք
Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ուղղություններն են՝
- Լաբորատոր նոր փորձերի նախագիծ և արդյունքներ
- Ինժեներատեխնիկական նախագծեր և մոդելներ, ռոբոտները առօրյայում
- Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
- Ուսուցողական խաղեր` տանը, նախակրթարանում, 1-3-րդ դասարանում
- Բնագիտության, մաթեմատիկայի, էկոլոգիայի, ինֆորմատիկայի դասավանդման փորձ (մանկավարժական հոդված),
- Մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում
- ՎԵԲ ծրագրավորման լեզուների կիրառում
- Բնագիտություն ուսուցման միջավայրերի ներկայացում
- Բնագիտությունն ու տեխնիկական ստեղծագործությունը ընտանիքում
- Սովորող-սովորեցնող նախագիծը մաթեմատիկայի բնատեխնիկական առարկաններում
- Համագործակցային նախագծեր
- Արտադրական ուսուցման նախագծեր
Աշխատակարգը՝
Դեկտեմբերի 30-հունվարի 7
Ստուգատեսի գովազդի, հայտարարության տարածում, ստուգատեսային մեդիաբացիկների, պատկերանշանների մրցույթ-շքերթ, գործընկեր դպրոցներին ստուգատեսային շնորհավորանք-հրավերների փոխանցում:
Անցկացման ժամանակահատվածը՝ հունվարի 11-30,
Անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի գրանցում, նյութերի հրապարակում, վարպետության դասերի լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում:
Հունվարի 29,30՝ստուգատեսային տոն-ղափամա:
Ստուգատեսին մասնակցելու համար կարող եք լրացնել հայտը հետևյալ հղումով։
Հյուսիսային դպրոցում Բնագիտատեխնիկական ստուգատեսի պատասխանատու՝ Անի Միրզոյան։
Աղբյուրը՝ այստեղ։
Բնատեխնիկական ստուգատեսի Հյուսիսային դպրոցի հայտերը
Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում անվանակարգի արդյունքները